• Latest news

Նոր դեղամիջոցի ներարկումները կփրկեն շաքարախտով հիվանդների տեսողությունը

16 նոյեմբերի, 2015  23:49

Շաքարախտով հիվանդների աչքերի մեջ ռանիբիզումաբ դեղամիջոցի ներարկումները կօգնեն բարելավել տեսողությունը եւ կանխարգելել կուրության զարգացումը: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան ատլանտա քաղաքի Էմորիի համալսարանի գիտնականները:

Վերջին 40 տարվա ընթացքում շաքարախտով հիվանդները թերապիայի ոչ մի արմատականորեն նոր մեթոդ չեն ստացել, չնայած շաքարախտային ռետինոպատիան այդ հիվանդության ամենատարածված բարդացումներից է: Շաքարախտային ռետինոպատիան զարգանում է, երբ շաքարի բարձրացած մակարդակը վնասում է աչքի հետին մակրեւույթի բջիջներին: Բուժման բացակայության պայմաններում դա կարող է կուրության հանգեցնել:

Շաքարախտային ռետինոպատիան շաքարախտով հիվանդների տեսողության կորստի հիմնական պատճառն է համարվում, դրա բուժման ստանդարտ միջոցը լազերային վիրաբուժությունն է, որը կարող է պերիֆերիկ տեսողության կորստի եւ գիշերային տեսողության խնդիրների պատճառ դառնալ:  Սակայն ռանիբիզումաբով նոր բուժումը հիվանդներին թույլ է տալիս պահպանել պերիֆերիկ տեսողությունը, այնպես որ նրանք սկսում են առարկաներն ավելի հստակորեն տեսնել, ինչպես որ ցույց է տվել հատուկ աղյուսակի օգտագործմամբ թեստը:  Տվյալ ներարկումներն անհրաժեշտ է կատարել ընդամենը երեք ամիսը մեկ անգամ:

Վերջերս աշխարհում էականորեն աճել է շաքարախտով տառապող չափահասների թիվը, նշանակում է` զգալիորեն ավելի մեծացել է մեր մոլորակի այն բնակիչների թիվը, որոնք բախվել են այդ նյութափոխանակային խանգարման հետեւանքով տեսողության կորստի վտանգին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է