• Latest news

Մեթմորֆինը կարող է դառնալ պրեէկլամպսիայի բուժման բանալին

23 դեկտեմբերի, 2015  23:48

Մելբուռնի հետազոտողները կարծում են, որ իրենց հաջողվել է գտնել պրեէկլամպսիայի բուժման բանալին՝ պրեէկլամպսիան հղիության լուրջ բարդություն է, որի հետեւանքով վաղաժամ ծննդաբերություն է սկսվում, ինչը սպառնում է թե ապագա մայրերի, թե երեխաների կյանքին:

Այս վիճակը հիմնականոմ առաջանում է այն կանանց մոտ, ովքեր ավելորդ քաշ ու շաքարախտ ունեն, կամ էլ նրանց մոտ, ովքեր նախորդ հղիության ընթացքում էլ են պրեէկլամպսիա ախտորոշում ունեցել: Պրեէկլամփսիայի զարգացման պատճառները մինչեւ վերջ պարզ չեն, սակայն հայտնի է, որ այդ բարդության առաջացման դեպքում մոր արյան մեջ են հայտնվում ընդերքի թույները, ինչն էլ հենց արյան բարձր ճնշման ու անոթների վնասման պատճառ է դառնում: Համարվում է, որ դա պայմանավորված է միտոխոնդրիայի ակտիվության ավելացումով:

Պրեէկլամպսիայի պատճառով ամեն օր աշխարհում ավելի քան 100 կին ու 400 երեխա է մահանում:

Ֆիոնա Բրաունֆութը ու նրա գործընկերները՝ Մելբուռնի համալսարանից կարծում են, որ պրեէկլամպսիայի ախտանիշները հաղթահարելուն կօգնի մետֆորմինը՝ դեղամիջոց, որը նախատեսված է շաքարախտի դեմ պայքարի համար: Նրանք արդեն ցույց են տվել, որ դեղամիջոցի գործածումը թույլ է տալիս կրկնակի նվազեցնել ընդերքից արյան մեջ արտանետվող թույների մակարդակը:

Գիտնականները հույս ունեն, որ արդեն հաջորդ տարի կկարողանան կլինիկական փորձարկումների անցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել