• Latest news

Հոդացավի դեմ դեղամիջոցը հույս է Անջելինա Ջոլիի գենով միլիոնավոր մարդկանց համար

11 հունվարի, 2016  23:48

Ռեւմատոիդ հոդացավի դեմ դեղամիջոցը կարող է սպանել կանանց ձվարանների BRCA1 գենի մուտացիայի առկայությամբ քաղցկեղի բջիջները: Այդ մասին տեղեկացնում են   Plymouth University-ի գիտնականները:

Հետազոտողների խոսքով, աուրանոֆին դեղամիջոցը  37 տոկոսով կրճատում  է BRCA1 գենի առկայության դեպքում քաղցկեղի բջիջների կենսունակությունը. վերոհիշյալ գենը հայտնի է նաեւ որպես  «Անջելինա Ջոլիի գեն»: Մուտացիա ապրած BRCA1 գենը հայտնաբերվում է ձվարանների քաղցկեղով հիվանդների 20 տոկոսի մոտ: 

Անցյալում համարվում էր, որ քաղցկեղի այդ տեսակի դեմ պայքարի ամենալավ միջոցը քիմիաթերապիան է: Սակայն ինչպես ցույց է տվել վերոհիշյալ գիտնականների հետազոտությունը, այդ բջիջները ծայրաստիճան զգայուն են աուրանոֆինի հանդեպ: Այդ բացահայտումը, գիտնականների կարծիքով, օգնում է քաղցկեղի այդ տեսակի բուժման նոր միջոցներ գտնել: 

«Բուժման ընթացքում աուրանոֆինի նման դեղամիջոցների օգտագործումը խոստումնալից գաղափար է թվում, որովհետեւ դրանք արդեն մատչելի են եւ դրանց ֆարմակոլոգիական եւ թունային հատկություններն արդեն փաստված են», - նշել է հետազոտության հեղինակ Ավադեշ Ջան: 

BRCA1-ի եւ BRCA2-ի մուտացիաները տվյալ գեներն ունեցողների մոտ բարձրացնում են կաթնագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման վտանգը: Այս մուտացիաները լայնորեն հայտնի են դարձել դերասանուհի Անջելինա Ջոլիի շնորհիվ, որն աշխարհին պատմել է, որ նման մուտացիայի կրող լինելով` կրծքի քաղցկեղի կանխարգելման նպատակով մաստեկտոմիա է արել: Հետագայում նա ձվարաններն էլ է հեռացրել ձվարանների քաղցկեղի կանխարգելման նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել