• Latest news

Հնդիկ դեռահասի մարմնում 20 սանտիմետրանոց մակաբույծ էր ապրում (Ֆոտո)

11 հունվարի, 2016  21:59

Հնդիկ դեռահաս Նարենդրա Քումարայի մարմնում 20 սանտիմետրանոց մակաբույծ են գտել, որը մազեր ու ատամներ ուներ: Սա ծայրաստիճան հազվագյուտ խանգարում է, որը հայտնի է foetus in fetu անունով:

Դեռահասը գրեթե ի ծնե տառապում էր փորացավերից ու քաշի անհասկանալի կորստից: Նրա ընտանիքը, որն ապրում է Ալլահաբադ քաղաքում, չգիտեր, թե ինչն է այդ խանգարումների պատճառը: 18 տարեկանում Նարենդրան այնուամենայնիվ հիվանդանոց էր գնացել, որտեղ բժիշկները ռենտգենային հետազոտություն ու նաեւ համակարգչային տոմոգրաֆիա էին արել:

Լուսանկարները ցույց էին տվել նրա մարմնում կողմնակի նորագոյացության առկայություն, որը ծայրաստիճան հազվագյուտ խանգարում է՝ foetus in fetu (սաղմը պտղի մեջ) անվանումով: Ամբողջ աշխարհում առայսօր հայտնի է եղել ընդամենը 200 նման դեպք: Այս խանգարումն առաջանում է հղիության սկզբնական փուլում, երբ կնոջ մոտ երկվորյակ պտուղ է զարգանում:

Պտուղներից մեկն ինչ-որ պահի պորտալարի միջով մտնում է մյուս պտղի մեջ: Եղբոր կամ քրոջ ներսում այն դառնում է դասական մակաբույծ, որը խլում է բոլոր սննդարար նյութերը գոյատեւելու համար: Հնդիկ բժիշկների խոսքով, դեռահասի հարազատ եղբայրը ծննդյան օրվանից նրա հետ է ապրել: Հենց այդ պատճառով էլ տղան տառապում էր սրտխառնոցներից ու անբացատրելի նիհարությունից:

Հնդիկ բժիշկները վիրահատական միջոցով տղայի մարմնից հեռացրել են նրա արյունակից մակաբույծին: Նա ուներ 20 սմ երկարություն, կշռում էր 2.5կգ, ուներ նաեւ 2 մետր երկարությամբ մազեր ու նույնիսկ որոշ ձեւավորված ատամներ, ինչը երեւում է լուսանկարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել