• Latest news

Հայաստանի հիվանդանոցներն ապահովված են Տամիֆլյու դեղամիջոցով. փոխնախարար

11 հունվարի, 2016  20:08

Հայաստանի բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակահարուցիչային Տամիֆլյու դեղամիջոցով, որը սովորաբար օգտագործվում է գրիպի բուժման դեպքում: Անհրաժեշտության դեպքում եւ համապատասխան ցուցումների առկայության պարագայում ստացիոնար բուժում ստացող հիվանդներն անվճար ստանում են այդ դեղամիջոցը: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: 

Պոլիկլինիկաներն իրենց հերթին ունեն Կագոցել, Ավիկլովիր եւ այլ հակահարուցիչային դեղամիջոցներ, ինչպես նաեւ հակաբիոտիկներ եւ  С վիտամին: Այս ամենը նրանք անհրաժեշտության դեպքում կտրամադրեն գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդներին: 

Տամիֆլյու դեղամիջոցի շուրջ աժիոտաժին եւ դրա պակասի վերաբերյալ պնդումներին անդրադառնալով` փոխնախարարը նշեց, որ Տամիֆլյուն գրիպի բուժման, ոչ թե  պրոֆիլակտիկայի դեղամիջոց է եւ որ դրա նշանակման համար լուրջ հիմքեր  եւ անալիզների արդյունքներ են անհրաժեշտ:  Այդ պատճառով խորհուրդ չի տրվում ինքնուրույն Տամիֆլյու գնել եւ ընդունել. գրիպի ախտանիշների դեպքում փոխնախարարը խորհուրդ  է  տալիս դիմել բնակավայրին կից պոլիկլինիկա, որտեղից անհրաժեշտության դեպքում կարող են ուղարկել ստացիոնար բուժման: Ստացիոնարում նրանց կապահովեն անվճար բուժմամբ եւ բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով, այդ թվում նաեւ` Տամիֆլյուով, եթե դրա նշանակման ցուցումներ լինեն: 

Վահան Պողոսյանը հիշեցրել է, որ Տամիֆլյուի ընդունումն առողջ մարդուն բոլորովին չի խանգարի գրիպով վարակվել, դրա համար էլ ուղղակի հիմարություն է այդ դեղամիջոցը պրոֆիլակտիկայի համար ընդունելը: Առանց բժշկի հետ խորհրդակցելու դա բուժման համար խմելը եւս սխալ է, պնդում է փոխնախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել