• Latest news

Անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանի սահմանին գրիպի պատճառով կարանտին մտցնել

12 հունվարի, 2016  19:11

Այս պահի դրությամբ Հայաստանում սուր շնչառական վարակների, գրիպի բոլոր տեսակների եւ թոքաբորբի  855 դեպք է գրանցվել: Դրանց թվում H1N1 գրիպի (որը հայտնի է նաեւ որպես խոզի գրիպ) 170 հաստատված դեպք կա: Պե՞տք է արդյոք այդ կապակցությամբ երկրի սահմաններին կարանտին մտցնել:  Հայաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը համարում է, որ այս դեպքում կարանտինի ոչ մի անհրաժեշտություն չկա: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը նշել է, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը   (ԱՀԿ) հստակ հանձնարարականներ ունի, թե երբ եւ ինչ դեպքերում է անհրաժեշտ կարանտին մտցնել:  Երկրում ներկայիս համաճարակաբանական իրավիճակը չի համապատասխանում այդ հանձնարարականներին, որովհետեւ Հայաստանում այսօրվա դրությամբ գրիպի համաճարակ եւ նույնիսկ բռնկում չկա, միայն սեզոնային սրացում:  

«Աշխարհում չկան այնպիսի երկրներ, որոնցում գրիպի եւ ՍՇՎ-ի պատճառով սահմաններին սահմանափակումներ եւ կարանտին մտցվի», - նշել է Արտավազդ Վանյանը:

Նրա կարծիքով, սահմանների վրա կարանտինի որ միայն անհրաժեշտություն չկա, այլեւ որեւէ իմաստ: Հարցն այն է, որ ՍՇՎ-ն ու գրիպը տարածվում են օդակաթիլային ճանապարհով եւ ինկուբացիոն շրջան ունեն, որի ընթացքում կարող են ոչ մի կերպ չդրսեւորվել: Դա նշանակում է, որ գրիպով վարակված, բայց առայժմ այդ մասին չիմացող մարդն   առանց դժվարության կարող է շրջապատում շատերին վարակել, սակայն սահմանին դա չեն կանգնեցնի, որովհետեւ կարող է լրիվ առողջ տեսք ունենալ: 

Մյուս կողմից, հայկական օդանավակայաններում, ինչպես նշել է Արտավազդ Վանյանը, հատուկ անշփում ջերմաչափեր կան, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել բարձր ջերմություն ունեցող մարդկանց: Եթե մասնագետներն օդանավակայանում նման ուղեւորներ հայտնաբերեն, նրանց կմեկուսացնեն եւ անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերեն: 

Այսօրվա դրությամբ գրիպն ու ՍՇՎ-ներն ակտիվ են աշխարհի բոլոր երկրներում, նշել է Արտավազդ Վանյանը, եւ Հայաստանում դրանք հազիվ թե արժանի են այն ամբողջ ուշադրության, որն այսօր տրամադրվում է նրանց. ի վերջո անցյալ տարվա մարտին հիվանդացությունն անհամեմատ ավելի բարձր էր, սակայն դրա շուրջ նման աժիոտաժ չկար: 

Մասնագետները հայերին կոչ են անում զգույշ լինել, չմրսել, հաճախ օդափոխել սենյակները եւ հետեւել անձնական հիգիենային գրիպով եւ ՍՇՎ-ով վարակվելուց խուսափելու համար: Իսկ եթե ձեզ մոտ գրիպի կամ ՍՇՎ-ի ախտանիշներ են ի հայտ եկել, դիմեք ձեր բնակության վայրի պոլիկլինիկա` ձեր ընտանեկան բժշկին կամ թերապեւտին, որպեսզի խորհուրդներ, բուժում ստանաք, ինչպես նաեւ որոշ դեղամիջոցներ, որոնցով այս սեզոնում ապահովել են հիվանդանոցներին եւ պոլիկլինիկաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է