• Latest news

Որ դեպքում է խոզի գրիպը մահացու ելք ունենում. բացատրում է մասնագետը

12 հունվարի, 2016  22:42

H1N1 վիրուսով (խոզի գրիպ) վարակվածների վիճակը բարդանում է, եթե նրանք ժամանակին չեն կանխարգելում հիվանդության զարգացումը ու դրա հետ մեկտեղ ունենում են նաեւ այլ` խրոնիկ հիվանդություն:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ վարակի պատճառով մահ է գրանցվում հիմնականում այն դեպքերում, երբ այս վիրուսով վարակված մարդիկ ունենում են սիրտ-անոթային խնդիրներ, թոքային հիվանդություններ ու ժամանակին չեն դիմում բժշկի:

«Սա ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից: Հիվանդն ունենում է ընդհանուր թուլություն, մարմնի ջարդվածություն, գլխացավ, ախորժակի վատացում, ջերմության բարձրացում: Կարող է լինել թեթեւակի հազ կոկորդում` քերծելու զգացումով: Կարող է հետո խորխ ավելանալ, հազի ինտենսիվությունը շատանալ: Հետո կարող է բրոնխներից անցնել թոքերի հյուսվածքներին ու առաջանա թոքաբորբ: Դրանից խուսափելու համար պետք է առաջին նշանների դեպքում  դիմել բժշկի»,- ասաց Լեւոն Գրիգորյանը:

Նման հիվանդների բուժումը տեւում է մոտ մեկ շաբաթ: Սուր շնչառական վիրուսով վարակվելուց խուսափելու համար Լեւոն Գրիգորյանը խորհուրդ է տալիս դիմակ կրել ու պաշտպանիչ քսուքներ օգտագործել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հունվարի 12-ի դրությամբ 105 մարդ է բուժվում` սուր շնչառական վարակով: Նրանցից 37-ի մոտ առկա է թոքաբորբ: H1N1 վիրուս է հաստատվել 11-ի մոտ, որոնցից 6-ը երեխաներ են:

Նշենք, որ հանրապետությունում H1N1 տեսակի վիրուսից (խոզի գրիպ) մահացության 8 դեպք է գրանցվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել