• Latest news

Հղիության ընթացքում կարտոֆիլը մեծացնում է հղիների շաքարախտի առաջացման ռիսկը

15 հունվարի, 2016  10:46

Հղիության ընթացքում մեծ թվով կարտոֆիլի օգտագործումը կարող է բարձրացնել հղիների շաքարախտի առաջացման ռիսկը:  Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների խումբը  (National Institutes of Health):

Հղիների շաքարախտը հղիության ընթացքում զարգանում է կանանց մոտ  2-3 տոկոսի մոտ եւ կարող է բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա: Ամենից հաճախ հղիների շաքարախտի ախտանիշներն անհետանում են ծննդաբերությունից հետո: 

Կուիլին Ժանգի գլխավորած հետազոտության հեղինակները վերլուծել են  21 000 հղիությունների ընթացքը, որոնց վերաբերյալ տվյալները հավաքվել էին  1991-ից 2001-ին: Փորձարկման մասնակիցներից ոչ մեկը որեւէ խրոնիկական հիվանդությամբ չէր տառապում: 

Գիտնականները վերլուծել են հղիության ընթացքում ապագա մայրերի սննդի բնույթը, առանձին ուշադրություն դարձնելով այն բանին, թե կանայք որքան հաճախ էին կարտոֆիլ օգտագործել` պյուրե, տապակած, խորոված, եփած կարտոֆիլ եւ չիփսեր: Նրանք հաշվի էին առել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվության մակարդակը, տարիքը, ճարպակալումը: 

Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնք շաբաթը ավելի քան հինգ չափաբաժին կարտոֆիլ էին կերել  (մեկ չափաբաժինը համապատասխանել էր 100 գ-ի), հղիների շաքարախտը զարգացել էր 50 տոկոսով ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր կարտոֆիլ քիչ էին կերել: 

Հետազոտողները համարում են, որ այդ բարդության ի հայտ գալու պատճառը կարտոֆիլում պարունակվող օսլան է, հենց դա է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ ավելացում առաջ բերում: 

Diabetes UK-ից Էմիլի Բեռնսն իր հերթին նշել է, որ այդ հետազոտությունը չի ապացուցում, թե հղիության ընթացքում կարտոֆիլն  իրոք բարձրացնում է հղիների շաքարախտի ռիսկը, բայց ցույց է տալիս, որ շաքարախտի այդ տեսակի եւ կարտոֆիլի միջեւ այնուամենայնիվ կապ կա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է