• Latest news

Բժշկի նշանակմամբ հակավիրուսային դեղերը տրամադրվում են անվճար. ՀՀ ԱՆ

15 հունվարի, 2016  18:13

Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ ձեռքբերված «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ դեղի հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հունվարի 12-ից հանրապետության մարզային եւ քաղաքային բոլոր բժշկական հաստատություններին բաշխվել է որպես մարդասիրական օգնություն ստացված 12 անուն հակավիրուսային, հակամանրէային դեղեր եւ վիտամիններ, ինչպես նաեւ բժշկական նշանակության ապրանքներ, որոնք եւս կտրամադրվեն բնակչությանը` ըստ ցուցումների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել