• Latest news

Դպրոցական արձակուրդը երկարաձգելու որոշումը հիմնված է միջազգային փորձի վրա. գլխավոր մանկաբույժ

18 հունվարի, 2016  19:30

Հայաստանի դպրոցներում եւ մանկապարտեզներում արձակուրդի երկարաձգումը կարող է օգնել կանխել երեխաների շրջանում գրիպի եւ ՍՇՎ-ի տարածումը: Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, նման որոշման ընդունման համար մասնագետներն ուսումնասիրել են  այլ երկրների փորձը, մասնավորապես` ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների, եւ  պարզել են, որ արձակուրդի երկարաձգումն իրոք արդյունավետ է սովորողների շրջանում հարուցիչի տարածումը կանխելու համար: 

Գլխավոր մանկաբույժի խոսքով, առայժմ դժվար է ասել` հունվարի  25-ին դպրոցներում կսկսվեն արդյոք պարապմունքները, թե արձակուրդը կերկարաձգեն մինչեւ փետրվար: Արձակուրդը եւս մի շաբաթով երկարաձգելու որոշումը կարող է ընդունվել այս շաբաթվա ընթացքում հավաքված հիվանդացման տվյալների հիման վրա: 

Եթե պարապմունքները սկսվեն, երեխաները պիտի հասկանան, որ չի կարելի հիվանդ երեխային ուղարկել դպրոց կամ մանկապարտեզ, ընդգծել է մանկաբույժը, չէ՞ որ դա վտանգավոր է ինչպես երեխայի, այնպես է; շրջապատի համար, որոնց նա կարող է վարակել: Վատ չէր լինի, եթե դպրոցներում բժշկական դիմակներ կրեին, սակայն դա իրականացնելը կարող է հեշտ չլինել: 

Ցանկալի է նաեւ, որ բժշկական բուժքույրերը դասից առաջ զննեն դպրոց եկող բոլոր հիվանդներին: Դա կօգնի ի հայտ բերել հիվանդ երեխաներին, նախ` ժամանակին կազմակերպել նրանց բուժումը եւ երկրորդ` թույլ չտալ, որ մյուսներին վարակեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել