• Latest news

Այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել ՍՇՎ–ից ապաքինված 208 քաղաքացի

18 հունվարի, 2016  22:26

Հունվարի 18–ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով` 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչեւ 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։

Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։

Երեկ Երեւանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98-ն է առնչվել գրիպին եւ սուր շնչառական վարակներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել