• Latest news

ԴԱՆ միության ղեկավարը ՀՀ ԱՆ՝ խոզի գրիպի հետ կապված գործողություններն ուշացած է համարում

19 հունվարի, 2016  15:46

Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ) ղեկավար  Սամվել Զաքարյանը Հայաստանի Առողջապահության նախարարության` գրիպի տարածումը կանխարգելելու գործողությունները տվյալ սեզոնին ուշացած է համարում: Հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ պետք էր անհամեմատ ավելի վաղ գործել, դեռեւս մինչեւ Նոր տարի, երբ երկրում խոզի գրիպից մահացության առաջին դեպքերն էին գրանցվել:

Սամվել Զաքարյանը նշել է, որ նույնիսկ եթե թվերի համաձայն համաճարակ գոյություն չունի, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր մարդկանց ժամանակին զգուշացնել վտանգի մասին, բացատրել, թե ինչպես է պետք գործել չվարակվելու համար: «Նոր տարուց հետո հիուշաթերթիկներ են հայտնվել այն մասին, թե ինչպես պետք է վարվել հիվանդության նախանշանների դեպքում», - նշել է նա` հավելելով, որ հաճախ կարելի է լսել, թե շրջաններում եւ գյուղերում մարդիկ միեւնույն է` ականջալուր չեն լինում կոչերին, կամ էլ տեղեկությունները նրանց չեն հասնում: «Ուրեմն պետք է այնպես անել, որ հասնեն», - ասել է Զաքարյանը:

Նրա կարծիքով, պետք է կապի բոլոր միջոցների` հեռուստատեսության, էլեկտրոնային լրատվամիջոցների, ռադիոյի, բջջային հաղորդագրությունների օգնությամբ տեղեկացման Alert համակարգ գործարկվի: Օրինակ` Գյուղատնտեսության նախարարությունը բջջային հաղորդագրությունների միջոցով գյուղի բնակիչներին տեղեկացնում է առաջիկա ցրտերի մասին:  Սամվել Զաքարյանի կարծիքով, նման համակարգ կարող էր օգտագործել Առողջապահության նախարարությունը: Եվ դա պետք էր անել դեռեւս այն ժամանակ, երբ երկրում ի հայտ էին եկել առաջին հիվանդները:  

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները փորձում էին խուճապից խուսափել, Սամվել Զաքարյանը նշել է, որ խուճապը սկսվում է այն ժամանակ, երբ պնդում են, թե համաճարակ չկա, բայց երկրում արդեն  16-րդ հիվանդն է մահացել: «Բայց միաժամանակ հիվանդն ինքն էր մեղավոր, որովհետեւ միայն տասներորդ օրն էր դիմել բժշկի: Սակայն նա մեղավոր չէ, որովհետեւ նրան չէին ասել, թե խոզի գրիպ գոյություն ունի եւ պետք է պաշտպանվել», - հավելել է Սամվել Զաքարյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է