• Latest news

Հունվարի 15-19-ը Երեւանի պոլիկլինիկաներ է դիմել 17538 քաղաքացի

20 հունվարի, 2016  18:15

Հունվարի 15- 19-ը ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների տեղամասային թերապեւտներին եւ մանկաբույժներին է դիմել 17538 քաղաքացի: 4612 քաղաքացու մոտ՝ ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը, հայտնաբերվել է սուր շնչառական հիվանդություն,  ինչը փաստում է, որ նախորդ օրերի համեմատ հիվանդացության ցուցանիշը նվազել է, հայտնում է ՀՀ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում անցած շաբաթ եւ կիրակի օրերին նույնպես սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը կրճատվել է 234-ով` կազմելով 1630 այց:

Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ու վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքային ամբուլատոր – պոլիկլինիկական բուժհաստատություններում, տեղերում զրուցել այցելուների եւ բուժանձնակազմի հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է