• Latest news

Սխտորի մզուկը կօգնի կանխարգելել սրտի հիվանդությունները

26 հունվարի, 2016  14:12

Սխտորի մզուկը կարող է օգնել նվազեցնելու անոթներում խոլեստերինային գնդիկների քանակը եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Այդ մասին տեղեկացնում է Harbor-UCLA Medical Center-ից հետազոտական խումբը:

Մեթյու Բադոֆի ղեկավարած գիտնականների խմբի հետազոտությանը, որը հրապարակվել է  Journal of Nutrition-ում, մասնակցել է 40-ից 75 տարեկան 55 հիվանդ: Նրանցից յուրաքանչյուրի մոտ նյութափոխանակային համախտանիշ էր ախտորոշվել, ինչպես նաեւ հայտնաբերվել էին սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման սկզբնական նշաններ: 

Հետազոտության մասնակիցների մի մասն օրական 2400 մգ սխտորի մզուկ էր ստանում, մնացածները պլացեբո էին ստանում: Մեկ տարի անց գիտնականները նկատեցին, որ նրանց անոթներում, ով սխտորի մզուկ էր ընդունել, խոլեստերինային գնդիկների քանակությունը նվազել էր, իսկ դրանց առաջացման ռիսկը նվազել էր 80 տոկոսով:

Սրտի եւ անոթների համար սխտորի օգուտն ապացուցվել էր նաեւ նախորդ հետազոտություններում: Որոշ հեղինակներ ցույց էին տվել, որ մանրացված թարմ սխտորը դրականորեն է ազդում սրտի աշխատանքի վրա եւ բարելավում է արյան շրջանառությունը: Այլ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ սխտորում պարունակվող եթերայուղը կանխարգելում է դիաբետով հիվանդ մարդկանց մոտ սրտի հիվանդությունների զարգացումը: Վկայություններ կան նույնիսկ, որ սխտորն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել