• Latest news

Հայաստանից գրիպի շտամներն ուղարկել են արտերկիր ստուգման

27 հունվարի, 2016  15:09

H1N1 գրիպով հայ հիվանդների անալիզներն ուղարկվել են Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) նշանակված միջազգային ռեֆերենս-լաբորատորիաներ ավելի մանրակրկիտ հետազոտման համար: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի Գրիպի ԳՀԻ-ի տվյալների համաձայն, Ռուսաստանի որոշ շրջաններում բարձր հիվանդացումը եւ մահացությունը կապված է H1N1 հարուցիչի մուտացիայի հետ, որի արդյունքում հարուցիչը փոփոխվել է եւ սկսել է տարբերվել այն շտամմներից, որոնք ներառված են գրիպի սեզոնային պատվաստանյութում: Քանի որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միգրացիոն սերտ կապեր կան, շատ հայերի անհանգստացնում է այն հարցը, թե արդյոք գրիպի մուտացիա ապրած շտամմները կարող էին Ռուսաստանից Հայաստան հասնել: Այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ շուտով, երբ պատրաստ լինեն ռեֆերենս-լաբորատորիաներում հետազոտությունների արդյունքները:  

Եթե հետազոտությունները հաստատեն, որ հարուցիչը մուտացիա է ապրել եւ իրոք սկսել է տարբերվել նրանից, ինչի դեմ պատվաստանյութ էր մշակվել, դա որքանո՞վ վտանգավոր կլինի Հայաստանի բնակչության համար: Եվ դա նշանակու՞մ է  արդյոք, որ գրիպի գոյություն ունեցող պատվաստանյութը կկորցնի իր արդյունավետությունը: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել է, որ գրիպի հարուցիչը,   շատ այլ հարուցիչների նման, անընդհատ փոփոխվում է, հենց այդ պատճառով ամեն սեզոնի սկզբին գրիպի դեմ նոր պատվաստանյութ է ստեղծվում, որի մեջ մտնում են այդ սեզոնում ակտիվ շտամմները: Հենց այդ պատճառով պատվաստանյութի պիտանելիության եւ գործողության ժամկետն ընդամենը մեկ տարի է: Հաջորդ տարի այդ պատվաստանյութն այլեւս արդյունավետ չի լինի:

Սակայն, չնայած այն բանին, որ գրիպի հարուցիչն իրոք անընդհատ փոփոխվում եւ մուտացիա է ապրում, ամբողջությամբ այն չի փոփոխվում, այդ պատճառով, մասնագետի խոսքով, չի կարելի ասել, թե պատվաստանյութն ամբողջությամբ անարդյունավետ է, նույնիսկ եթե հարուցիչը վերջերս իրոք փոփոխվել է: Ինչպես նշել է Գայանե Սահակյանը, մեկ սեզոնի ընթացքում հարուցիչը փոփոխվում է մոտավորապես 15 տոկոսով, այդ պատճառով այդ սեզոնի պատվաստանյութն այսպես թե այնպես արդյունավետ կլինի եւ կօգնի կանխել վարակումը կամ բարդացումների առաջացումը, եթե այնուամենայնիվ լինի վարակում: 

Մասնագետը հիշեցրել է, որ գրիպի կանխարգելման գործում հարուցիչի միջին արդյունավետությունը 40-50 տոկոս է: Դա նշանակում է, որ պատվաստված մարդկանց 40-50 տոկոսը գրիպով չի վարակվի նույնիսկ հարուցիչի բախվելով: Պատվաստված մարդկանց 90 տոկոսը, որոնք այնուամենայնիվ կվարակվեն, կկարողանան խուսափել գրիպի ծանր ձեւերից եւ դրա պատճառով առաջացող բարդացումներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել