• Latest news

Ռոբոտն անչափահասին բուժել է էպիլեպսիայից

4 փետրվարի, 2016  11:45

Բժիշկներն օգնել են էպիլեպսիայից տառապող 15-ամյա բրիտանացի պատանի Բիլլի Ուայթեքերին:  Նրանք ռոբոտ են օգտագործել, որն ուղեղով համակարգչային նավիգացիայի համակարգ է կիրառում էպիլեպտիկ նոպաների ի հայտ գալու ճշգրիտ գոտիները հայտնաբերելու համար:  

Տղան 7  տարի շարունակ տառապում էր էպիլեպսիայի ամենօրյա նոպաներից: Բժիշկները չէին կարողացել նրան օգնել նույնիսկ վիրահատության միջոցով ուղեղի մի հատվածը հեռացնելուց հետո, որովհետեւ էպիլեպսիայի նոպաները շարունակվում էին:  Այդ ժամանակ Բրիստոլի Երեխաների  Արքայական հիվանդանոցի նեյրովիրաբույժները օգտագործել էին   350 000 ֆունտ արժողությամբ առաջավոր ռոբոտը հիվանդի ուղեղի խորքում էլեկտրոդներ տեղադրելու համար: 

Նրանք բուժման ամբողջ ընթացքում առաջին անգամ աներեւակայելի ճշգրտությամբ պարզել էին ամայացնող գրոհների էպիկենտրոնը:  Դա վիրաբույժներին հնարավորություն է տվել հեռացնել ուղեղի հյուսվածքների մանրագույն կտորներ: Վիրահատությունից երկու շաբաթ է անցել, բայց Բիլլին էպիլեպսիայի ոչ մի նոպա չի ունեցել, եւ բժիշկները համարում են, որ նա վերջնականապես բուժվել է: 

«Մենք ենթադրում էինք, որ նրա ուղեղում փոքրիկ հատվածներ կան, որոնք կրկնվող նոպաներ են առաջացնում, ասել է նյարդավիրաբույժ Մայքլ Քարթերը: Մենք ռոբոտ ենք օգտագործել մի քանի էլեկտրոդի տեղադրման համար` շատ փոքր կտրվածքներ անելով ուղեղի այն հատվածներում, որտեղից պիտի սկիզբ առներ էպիլեպսիան:  Իրականում մենք էլեկտրոդներից մեկի օգտագործմամբ իդեալականորեն պարզել ենք էպիլեպսիայի տարածքները: 

Դրանից եւս մեկ շաբաթ անց մենք Բիլլիին տեղափոխեցինք վիրահատարան` հեռացնելու ուղեղի փոքրիկ հյուսվածքները, որոնք տեղայնացվել էին առաջին ուսումնասիրության ընթացքում:  Այժմ կարող ենք ռոբոտին օգտագործել` որոշելու ուղեղի հյուսվածքներում աներեւակայելիորեն անվտանգ եւ բարձր ճշգրտությամբ կտրվածքների հետագիծը, որպեսզի գանգում փոքրիկ բացվածքների միջոցով որոշ քանակությամբ էլեկտրոդներ տեղադրենք հենց այնտեղ, որտեղ պետք է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել