• Latest news

Գրիպի համաճարակը Ուկրաինայում 326 կյանք է խլել

23 փետրվարի, 2016  18:01

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է Ուկրաինայում գրիպի համաճարակի ավարտի մասին: 

«Մենք հաճելի լուր ունենք. գրիպի համաճարակը պաշտոնապես ավարտվել է: Իրավիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ ցուցանիշներից ոչ մեկով հիվանդացումը չի գերազանցում համաճարակաբանական շեմը», - փետրվարի 23-ի ճեպազրույցին հայտնել է Պետական սանիտարա-համաճարակաբանական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սվյատոսլավ Պրոտասը: 

Նրա տվյալների համաձայն, Ուկրաինայում գրիպի համաճարակը չորս շաբաթ է տեւել եւ   326 մարդու կյանք է խլել:

«Գրիպով եւ ՍՇՇՎ-ով հիվանդացման (գումարային) ցուցանիշը Ուկրաինայի բնակչության շրջանում անցյալ շաբաթվա համեմատ նվազել է  16 տոկոսով եւ 10 հազար բնակչի կտրվածքով 8,5  է կազմում, այն երկրի համաճարակաբանական շեմը գերազանցում է ընդամենը 1,3 տոկոսով», - նշել է Պրոտասը: 

Միաժամանակ Պետական սանիտարա-համաճարակաբանական ծառայության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ առանձին շրջաններում պահպանվում է հիվանդացման բարձր մակարդակը: Մասնավորապես, Ուկրաինայի 56 ուսումնական հաստատությունում մինչեւ հիմա չեն վերականգնվել պարապմունքները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել