Մինչև տարվա վերջ Հայաստանում եւս երկու դենսիտոմետր կգործարկվի

19:56   1 օգոստոսի, 2015

Մինչև 2015 թվականի ավարտը Հայաստանում ևս երկու դենսիտոմետրեր կտեղադրվեն՝ ոսկորների խտությունը որոշող և օստեոպորոզի բուժման գործում օգնող սարքավորումներ: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի նյութափոխանակման հիվանդությունների էնդոկրինոլոգիայի բաժանմունքի պետք Ջոն Բելեզիկյանը, որի ջանքերի շնորհիվ էլ Հայաստան կբերվեն այս սարքավորումները:

Նրա խոսքով՝ մեքենաներից մեկը նա հույս է հայտնում տեղադրել Կապանում, սիկ մյուսը՝ Վանաձորում:

«Դրանք երկու բավականաչափ մեծ քաղաքներ են, և դրանք դենսիտոմետրեր չունեն: Այդ քաղաքները բավականին հեռու են Երևանից, այդ պատճառով նրանց բնակիչների համար շատ դժվար է մեկնել մայրքաղաք՝ ոսկորները ստուգելու համար», - նշեց Ջոն Բելեզիկյանը:

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե երբ սարքավորումները կբերվեն Հայաստան: Հոկտեմբրին Ջոն Բելեզիկյանը և նրա թիմը կրկին կժամանեն Հայաստան՝ մասնակցելու օստեոպորզի հարցերին նվիրված բարի ավանդույթ դարձած կոնֆերանսին, ը մասնագետը հույս է հայտնում, որ այդ ժամանակ դենսիտոմետրերի մասին արդեն հայտնի կլինի:

Հայաստանում այսօր ութ այսպիսի սարքավորում կա  (7-ը՝ Երևանում, մեկը՝ Գյումրիում) ևս մեկը ԼՂՀ-ում է : Բոլոր այս դենսիտոմետրերը Հայաստան են բերվել Ջոն Բելեզիկյանի ջանքերով: Այս պահին դենտսիտոմետրերի թվով Հայաստանը շրջանցել է ԱՊՀ շատ երկրների և նույնիսկ ՌԴ-ին : Ընդամենը մի քանի տարվա ընթացքում դենսիտոմետրերը շեշտակի փոխեցին Հայաստանում օստեոպորոզի բուժումն ու նոր որակ հաղորդեցին դրան :



© NEWS.am Medicine