• Latest news

Լեռնային Ղարաբաղում արդեն հնարավոր է չափել ոսկրերի խտությունը

14 հոկտեմբերի, 2014  17:34

Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղադրվել է դենսիտոմետր՝ հատուկ սարքավորում, որը հնարավորություն է տալիս չափել ոսկրերի խտությունը եւ ախտորոշել օստեոպորոզ հիվանդությունը:

Դենսիտոմետրն արդեն պատրաստ է օգտագործման, իսկ դրա հետ աշխատող մասնագետները որոշակի վերապատրաստման կարիք ունեն, այդ իսկ պատճառով, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տելեկոնֆերանս էր կազմակերպվել, որին մասնակցում էր նաեւ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը:

Ինչպես նա պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին, տելեկոնֆերանսին մասնակցում էին 20 բժիշկ Ղարաբաղից եւ 20 բժիշկ Հայաստանից, որոնց թվում էին նաեւ ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ: Բելեզիկյանը կոնֆերանսի ընթացքում խոսել էր ոսկրերի խտության մասին, քանի որ, նրա կարծիքով, Ղարաբաղի մասնագետները այս թեմայի շուրջ իրենց գիտելիքները թարմացնելու կարիք ունեն: Իսկ դասախոսությունից հետո ակտիվ քննարկում էր եղել, եւ Ղարաբաղի բժիշկները հետաքրքիր հարցեր էին ուղղել պրոֆեսորին:

Ջոն Բելեզիկյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի մասնագետների թրեյնինգները, իհարկե, մեկ տելեկոնֆերանսով չեն սահմանափակվելու: Այս շաբաթ Ղարաբաղ է մեկնելու նաեւ բժիշկ Սամվել Բադալյանը՝ եւս մեկ դասախոսություն կարդալու նպատակով:

Օստեոպորոզի բուժումը Ղարաբաղում դեռ նոր է մեկնարկում, եւ այս ոլորտում դեռ շատ բան կա անելու, բայց Ջոն Բելեզիկյանը համոզված է, որ շատ շուտով՝ մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում այս հիվանդության ախտորոշումն ու բուժումը Լեռնային Ղարաբաղում կհասնեն Հայաստանի մակարդակին եւ արդյունավետ կդառնան:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի՝ կահաօստեոպորոզային դեղամիջոցներով հագեցված լինելու հարցին, որոշ հիմնական դեղամիջոցներ այնտեղ, իհարկե, կան, բայց պրոֆեսոր Բելեզիկյանը համոզված չէ, որ այնտեղ հասանելի են նաեւ ամենաժամանակակից դեղամիջոցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել