• Latest news

Ինքնաներշնչման ցավը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. Commun. Psychol

6 մայիսի, 2024  10:15

Եթե կեղծ բժշկական միջամտությունից առաջ մարդուն ցույց տրվի, որ դա ցավոտ է, նրա մոտ կարող է առաջանալ իրական անհարմարավետություն ինքնաներշնչանքի պատճառով։ Այս մասին վկայում է այն փորձը, որի արդյունքները հրապարակվել են Communications Psychology (Commun. psychol.) ամսագրում։

Ինքնաներշնչանքը ոչ արդյունավետ դեղամիջոցներ կամ միջամտություններ ստանալու դեպքում կարող է հանգեցնել վիճակի իրական բարելավման, դա հայտնի է որպես պլացեբոյի էֆեկտ։ Սակայն գոյություն ունի նաեւ հակառակ ազդեցությունը՝ նոցեբոյի էֆեկտը։ Ընդ որում՝ մարդը կարող է վատ զգալ թերապիայի պատճառով։ Նոր հետազոտությունում այդ էֆեկտը գնահատել են քանակապես։

Նոր փորձի ժամանակ փորձարկվողներին տեղեկացրել են, որ նրանք ենթարկվելու են միջամտության, որը կարող է ուժեղացնել ցավը։ «Թերապիան»՝ տաքացվող եւ մաշկին հարող շերտ ունեցող սարքով, խմբային է եղել. մինչ միջամտության էր ենթարկվում մեկ մասնակից, մյուսը հետեւում էր դրան։ Գիտնականները պացիենտներից ծածուկ բարձրացրել են շերտի ջերմությունը՝ միջամտությունը ցավոտ դարձնելով առաջին փորձարկվողի համար։

Այնուհետեւ միջամտությունը հերթով անցկացրել են այլ մասնակիցների համար, որոնցից յուրաքանչյուրը սկզբում եղել է դիտորդ, իսկ հետո՝ փորձարկվող։ Շերտի ջերմությունն ուժեղացրել են միայն առաջին պացիենտի համար։ Սակայն ցավի մասին միջամտության ժամանակ տեղեկացրել են նաեւ այն մասնակիցները, որոնց դեպքում շերտը տաքացված չէր։ Դա նշանակում է, որ ցավը շղթայով փոխանցվել է առաջին մասնակցից վերջինին, թեեւ իրականում ցավոտ միջամտության ենթարկվել է միայն առաջին փորձարկվողը։

Արդյունքները նշանակում են, որ մեկ այլ մարդու ցավին հետեւելը բուժական միջամտության ժամանակ կարող է հանգեցնել անհարմարավետության զգացողության դիտորդի մոտ։

Գիտնականները նաեւ գրանցել են թե՛ միջամտության ենթարկվողների, թե՛ դիտողների ֆիզիոլոգիական արձագանքը։ Դրա համար նրանք գնահատել են քրտնագեղձերի ակտիվությունը նրանց մատների ծայրերին, ինչպես նաեւ դեմքի մկանների լարվածությունը։ Տվյալները հաստատել են, որ մասնակիցները ցավն զգացել են կեղծ միջամտության ժամանակ։ Բացի այդ, որքան ավելի շատ են համընկել մասնակիցների ֆիզիոլոգիական արձագանքները, այնքան ավելի մոտ են եղել ցավի նրանց ինքնագնահատականները։

«Դա նշանակում է, որ նոցեբոյի էֆեկտը ոչ միայն հոգեբանական է, այլեւ կարող է առաջ բերել իրական փոփոխություններ մարմնում, որոնք ազդում են ցավի զգացողության վրա»,- նշել են հեղինակները։

Գիտնականներն ավելացրել են, որ սովորաբար սոցիալական խմբային աջակցությունը համարվում է օգտակար բուժում ստանալիս։ Սակայն նոր տվյալները կարող են նշանակել, որ իրականում օտար բացասական փորձին ծանոթանալը կարող է խորացնել ցավը։ Սա ապացուցելու համար հարկավոր են լրացուցչ հետազոտություններ։ Կարեւոր է նաեւ ավելի շատ ուշադրություն հատկացնել ցավոտ բուժման եւ իրական զգացողությունների միջեւ կապի ուսումնասիրմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել