• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես է ֆիզիկական ակտիվությունն ազդում կանանց առողջության վրա միջին տարիքում

6 մայիսի, 2024  08:27

Գիտնականներն իրականացրել են նոր հետազոտություն, որի արդյունքներով պարզել են, որ գուցե հնարավոր է լրացնել վաղ տարիքում ակտիվության անբավարարությունը ավելի շատ ֆիզիկական վարժություններ կատարելով միջին տարիքում, գրել է Daily Mail-ը։

Հետազոտողները հավաքել են ավելի քան 11 000 կանանց տվյալները երեք տարվա ընթացքում՝ սկսած 1996թ.։ Հետազոտությունն  սկսելու պահին նրանք բոլորը 47-52 տարեկան էին։

Մասնակիցները բաժանվել են խմբերի. նրանք, ովքեր հետեւել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին (շաբաթը 150 րոպե ֆիզիկական ակտիվություն) 15 տարվա ընթացքում, նրանք, ովքեր սկզբում չեն հետեւել այդ խորհուրդներին, բայց սկսել են դրանք կատարել 55, 60 կամ 65 տարեկանում, եւ նրանք, ովքեր երբեք չեն հետեւել դրանց։

Հետազոտողները գնահատել են նաեւ նրանց կյանքի որակը՝ կապված առողջության հետ, եւ 100 միավորով գնահատել են նրանց ֆիզիկական առողջությունը։

Կանայք, որոնք մշտապես հետեւել են ֆիզիկական ակտիվության խորհուրդներին, եւ նրանք, ովքեր առաջին անգամ սկսել են դրանց հետեւել 55 տարեկանում, միջինը  երեք միավոր ավելի են ունեցել նրանց համեմատ, ովքեր երբեք դրանց չեն հետեւել։

«Հանրային առողջապահության համար կարեւոր հետեւությունն այն է, որ ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է