• Latest news

Ցավազրկողների ընդունումը բարձրացնում է կապտուկների առաջացման վտանգը. Daily Mail

7 մայիսի, 2024  10:50

Օրգանիզմում ճարպի ցածր տոկոսը եւ ցավազրկողների (ասպիրին, իբուպրոֆեն) ընդունումը էապես բարձրացնում են կապտուկների առաջացման հավանականությունը անգամ մաշկի վրա աննշան ազդեցության դեպքում։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի թերապեւտ Մարտին Սքարը։

Բժշկի խոսքով՝ առանց պատճառի առաջացող կապտուկները ավելի հաճախ գոյանում են տարեց մարդկանց մոտ։ Դա կապված է ճարպաշերտի փոքրացման հետ, որը պաշտպանում է մազանոթները մաշկի տակ։ Բանն այն է, որ բարակ ճարպաշերտը չի ապահովում բավականաչափ ամորտիզացիա հարվածների եւ ֆիզիկական այլ ազդեցությունների դեպքում, ինչի պատճառով անոթները մեծ հավանականությամբ վնասվում են։

Կապտուկների առաջացման մեկ այլ ոչ ակնհայտ պատճառ է ասպիրինի եւ իբուպրոֆենի, ինչպես նաեւ հակակոագուլյանտների ընդունումը, որոնք իջեցնում են արյան մակարդելիությունը։ Արյան այդ «հեղուկացնողները» նպաստում են, որ նա ավելի ազատ տարածվի մաշկի տակ, ինչը կարող է հանգեցնել մեծ եւ հեշտությամբ առաջացող կապտուկների։

Սքարը նշել է, որ որոշ բնական թերապեւտիկ միջոցներ, օրինակ՝ գինկգո բիլոբան եւ ժենշենը, նույնպես կարող են առաջ բերել թեթեւ կապտուկներ։ Սակայն դրանց գործողության մեխանիզմը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է