• Latest news

Առանց կոֆեինի սուրճը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում. Daily Mail

6 մայիսի, 2024  16:38

Բրիտանացի համաճարակաբան եւ առողջ սննդի ոլորտի հետազոտող Թիմ Սպեկտորի խոսքով՝ առանց կոֆեինի սուրճը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, ինչը կարեւոր է մարսողության եւ ինքնազգացողության համար, տեղեկացրել է Daily Mail-ը։

Առանց կոֆեինի սուրճը (կամ դեկաֆը) այն սուրճն է, որտեղից արհեստական եղանակով հանված է կոֆեինը։ Նման արդյունքի հասնում են հատիկները տաք ջրով մշակելիս, ինչպես նաեւ հետագա թրջմամբ եւ զտմամբ։

Սպեկտորը բացատրել է, որ առանց կոֆեինի սուրճը թեթեւակի խթանում է նյարդային համակարգի աշխատանքը՝ անքնություն եւ սրտի աշխատանքի խանգարումներ չառաջացնելով։ Այդ ըմպելիքը նաեւ բարելավում է մարսողական տրակտի աշխատանքը։ Բանն այն է, որ դեկաֆ-մշակումը սուրճի բաղադրությունում ավելացնում է բջջանյութի՝ կարեւոր սննդանյութի քանակությունը, որը հիմնականում մտնում է մրգերի, բանջարեղենների եւ հատիկեղենի բաղադրության մեջ։

Բջջանյութը բուսական բաղադրիչ է, որը չի մարսվում մարսողական ֆերմենտներով, բայց վերամշակվում է աղիների օգտակար միկրոֆլորայի կողմից։ Այն արագացնում է աղեստամոքսային տրակտով կերակրի անցումը, նպաստում աղիների մաքրմանը եւ ազատում փորկապությունից։ Բուսական թելերի սպառումը նաեւ նվազեցնում է ճարպակալման, 2-րդ տեսակի շաքարային դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։

Բժշկի խոսքով՝ առանց կոֆեինի սուրճի մեկ բաժակում պարունակվում է 1,5 գրամ բջջանյութ։ Նույնքան էլ բուսական թելեր կարելի է ստանալ մեկ բաժակ նարնջահյութից։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության երաշխավորած բջջանյութի օրական նորմը կազմում է 30 գրամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել