Երեւանում անցկացվող Նոբելյան օրերի ծրագիրը

11 ապրիլի, 2016  20:14

Ապրիլի 12-15 Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կազմակերպել եւ իրականացնում է «Նոբելյան օրեր Երեւանում» գիտական միջոցառումը, որի շրջանակներում մեկ հարկի տակ է հյուրընկալելու հինգ նոբելյան մրցանակակիրների: Այս եզակի իրադարձությունը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք մեկընդմիշտ փոխել են բժշկության եւ հարակից ոլորտների զարգացման ուղին:

Ստորեւ ներկայացնում ենք Նոբելյան օրերի օրակարգը.

Ապրիլի 12 (Օր I)Վայրը՝ Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր 08.30 – 09.50 Մասնակիցների գրանցում 10.00 – 10.55 Բացման արարողություն Կոնստանտին Ենկոյան, համակարգող հանձնաժողովի ղեկավարՄիքայել Նարիմանյան, ԵՊԲՀ ռեկտորՀովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետԼևոն Մկրտչյան, ՀՀ կրթության և գիտության նախարարԱրմեն Աշոտյան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ «ԸՆՏԱՆԵԿԱՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐ 11.00 – 11.40 «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյո՞ք բուժելու ենք բոլոր հիվանդությունները, և ի՞նչ գնով» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Աարոն Չեխանովեր 11.40 – 12.00 Հարց և պատասխան 12.00 – 12.30 Սուրճի ընդմիջում 12.30 – 13.10 «Իմ երազանքերի իրականացումը կես դարում» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Էյ-Իշի Նեգիշի 13.10 – 13.30 Հարց և պատասխան 13.30 – 14.10 «Գիտական կրթության խթանումը» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Դեն Շեխտման 14.10 – 14.30 Հարց և պատասխան 14.30 – 15.30 Ճաշի ընդմիջում 15.30 – 16.10 «Տեսական գիտությունից դեպի ժամանակակից բժշկության զարգացումներ» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Ադա Յոնաթ 16.10 – 16.30 Հարց և պատասխանԱշխատանքային օրվա ավարտ Ապրիլի 13 (Օր II)Վայրը՝ ԵՊԲՀ վարչական շենք, նիստերի դահլիճ 09.00 – 09.50 Մասնակիցների գրանցում 10.00 – 11.00 «Հելիկոբակտերի բացահայտումը» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Ռոբին Ուորեն 11.00 – 11.30 Հարց և պատասխան 11.30 – 12.00 Սուրճի ընդմիջում 12.00 – 13.00 «Քվազի-պարբերական բյուրեղներ. պարադիգմային տեղաշարժ բյուրեղագիտության մեջ» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Դեն Շեխտման 13.00 – 13.30 Հարց և պատասխան 13.30 – 14.30 Ճաշի ընդմիջում 14.30 –15.30 «Անցողական մետաղի կատալիզը հանուն կայուն և բարգավաճ աշխարհի» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Էյ-Իշի Նեգիշի 15.30 –16.00 Հարց և պատասխան Ապրիլի 14 (Օր III)Վայրը՝ ԵՊԲՀ վարչական շենք, նիստերի դահլիճ 09.00 – 09.50 Մասնակիցների գրանցում 10.00 – 11.00 «Ուբիկվիտինի համակարգը ներբջջային պրոտեոլիզի համար. սկսած հիմնական մեխանիզմներից մինչև մարդու հիվանդություններ և դեղերի կուտակում նպատակային գոտիներում» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Աարոն Չեխանովեր 11.00 – 11.30 Հարց և պատասխան 11.30 – 12.00 Սուրճի ընդմիջում 12.00 – 13.00 «Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Ադա Յոնաթ 13.00 – 13.15 Հարց և պատասխան 13.15 – 14.00 Գիտական ճաշի ընդմիջում 14.00 – 19.00 Հանդիպում դպրոցականների հետՎայրը՝ Դիլիջանի միջազգային դպրոց Ապրիլի 15 (Օր IV) 19.00 ԳԱԼԱ ընթրիք

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում