Հանգստավայրում սեքսն ավելի մեծ հաճույք է պատճառում

9 մայիսի, 2016  23:26

Մարդիկ արձակուրդի օրերին սեռական ավելի մեծ բավարարություն են ստանում, պարզել են գիտնականները սոցիոլոգիական հետազոտության հիման վրա: 

Ամերիկացի սոցիոլոգների իրականացրած հարցումը ցույց է տվել, որ երկու սեռի ավելի քան 50 անձ ինտիմ մտերմությունից ավելի մեծ հաճույք են ստանում, եթե նրանք տնից հանգստավայր են մեկնում, հայտնում է Times of India-ն:

Ամենից հաճախ նման հնարավորություն ընձեռվում է արձակուրդի ժամանակ կամ տոնական հանգստյան օրերին: 

Սեքսոլոգներն այն զույգերին, որոնց հարաբերություններում ճգնաժամ է, խորհուրդ են տալիս ժամանակ գտնել եւ երկուսով մեկնել ռոմանտիկ ճանապարհորդության: Իրավիճակի փոփոխությունը եւ կենցաղային հարցերի բացակայությունը կօգնեն թափ տալ նախկին զգացմունքները եւ վերադարձնել կիրքը: 

Արձակուրդի ընթացքում մարդը լիցքաթափված է եւ ավելի է տրամադրված փորձարկումների: Այդ կապակցությամբ մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում հանգստավայրում նոր տպավորություններ ստանալ, օգտագործելով սեռական խաղալիքներ: 

Նրանք, ովքեր անկողնում տեխնոլոգիական նորարարության սիրահար չեն, կարող են փորձել զուգընկերոջը զարմացնել արեւապաշտպան հեղուկով մերսմամբ: Ամեն դեպքում, սեքսից առաջ ավելի լավ է համարի դռանը ցուցանակ կախել.  «Չանհանգստացնել», որպեսզի տնտեսուհու անսպասելի հայտնվելը չփչացնի ստեղծված մթնոլորտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում