Երեւանում կանցկացվի սնուցման արդի հարցերին նվիրված համաժողով

25 մայիսի, 2016  14:35

Մայիսի 30-31-ին Երեւանում Ամերիկայի հայ օգնության ֆոնդը, Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետը Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում կազմակերպում են սնուցման արդի հարցերին նվիրված՝ «Այսօրվա սնուցումը կարեւոր է վաղը» խորագրով միջազգային համաժողովը։

Համաժողովի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել առանցքային միկրոնուտրիենտների անբավարարությանը, դրանից բխող առողջական խնդիրներին (հատկապես մինչև 6 տարեկան երեխաների շրջանում) եւ դրանց լրացմանն ուղղված ճանապարհներին։

Համաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի 10 ՇՄԶ կրեդիտ և վկայականներ։

Համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում