Լոս Անջելեսի իշխանություններն արգելել են հասարակական վայրերում էլեկտրոնային սիգարետների օգտագործումը

6 մարտի, 2014  22:32

Լոս Անջելեսի իշխանություններն արգելել են էլեկտրոնային սիգարետների օգտագործումը հասարակական վայրերում ՝ որտեղ արգելված է ծխել, այդ թվում՝ աշխատավայրերում, բարերում եւ ռեստորաններում, լողափերին, հայտնում է Fox News-ը:

Էլեկտրոնային սիգարետը  ծխախոտի փոխարեն լցվում է հեղուկ նիկոտինով քարթրիջով եւ ծխողին թուլ է տալիս նիկոտինով գոլորշի շնչել, այնպես որ, շրջակա միջավայր ծխախոտի ծուխ չի հասնում: Այդպիսով էլեկտրոնային սիգարետները սովորականներից անվտանգ են: Սակայն ավելի անվտանգ չի նշանակում բոլորովին անվտանգ, կարծում են Լոս Անջելեսի իշխանությունները:

Ներկայումս  FDA-ը քննարկում է էլկտրոնային սիգարետների ազդեցությունն առողջության վրա եւ կարծում է, որ մանրակրկիտ ուսումնասիրության եւ կարգավորման համար մի քանի տարի անհրաժեշտ կլինի:

Միեւնույն ժամանակ, էլեկտրոնային սիգարետների վաճառքն աճում է արագ տեմպով, երկու տարում այն մեծացել է 9 անգամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում