• Latest news

Պասիվ ծխելը վնասում է երեխաների զարկերակները

7 մարտի, 2014  19:07

Պասիվ ծխելը անդառնալի վնաս է հասցնում երեխաների զարկերակներին: Այս մասին ասված է ավստրալացի եւ ֆինն գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է European Heart Journal գիտական ամսագրում:

Նրանք այսպիսի եզրակացության են եկել հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 3 700 մարդ: Այն ընդգրկել է իրարից անջատ երկու փուլ, որոնցից առաջինը սկսվել է 1980-ին, երկրորդը՝ 1985-ին:

Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուլտրաձայնի օգնությամբ չափել են երեխաների զարկերակների պատերի հաստությունը:

Պարզվել է, որ ծնողների վնասակար սովորության պատճառով պասիվ ծխող երեխաների  զարկերակների պատերն ավելի հաստ են եղել, քան նրանց այն հասակակացիներինը, որոնց ծնողները չեն ծխում: Ավելին՝ պասիվ ծխողների զարկերակներն այնպիսի տեսք են ունեցել, կարծես նրանց տարիքից 3,3 տարով ավել են գործել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll