Վիժման 4 պատճառ, որոնք կարելի է հեշտորեն վերացնել

11 հունիսի, 2016  18:00

Վիժումները տարբեր պատճառներ են ունենում եւ բժիշկները կամ իրենք` կանայք ոչ միշտ կարող են կանխարգելել դրանք: Բայց ռիսկի որոշ գործոններ, որոնք կարող են վիժման հանգեցնել, հնարավոր է  հեշտորեն վերացնել նույնիսկ առանց բժիշկների օգնության: 

Ծխելը

Հղիության ընթացքում ծխելը կրճատում է դեպի ընկերք թթվածնի հոսքը եւ վատացնում է արյան շրջանառությունը, որն այնքան անհրաժեշտ է աճող պտղին:  Հենց այդ պատճառով ծխելը կարող է վիժման հանգեցնել, ինչպես նաեւ պտղի մոտ առողջության հետ կապված մի շարք խնդիրների զարգացման պատճառ դառնալ: Ուղղակի հրաժարվելով ծխելուց` ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ, կարող ես  ապագա երեխային պաշտպանել բազմաթիվ խնդիրներից: 

Ալկոհոլը

Որոշ կանայք սխալմամբ մտածում են, թե հղիության ընթացքում ժամանակ առ ժամանակ մեկ բաժակ գինին ոչ մի կերպ չի վնասում երեխային: Իրականում ցանկացած ձեւում ալկոհոլը վտանգավոր է պտղի համար. այն կարող է վիժման եւ զարգացման խնդիրների հանգեցնել: Մասնագետները հղի կանանց խորհուրդ են տալիս ամբողջությամբ հրաժարվել սպիրտային խմիչքներից: 

Սթրեսը

Սթրեսի բարձր մակարդակի դեպքում պտղի արյան հոսքը նվազում է` դրանով մեծացնելով վիժման ռիսկը: Հենց այդ պատճառով հղի կանանց խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել սթրեսներից: 

Կոֆեին

Հղիության առաջին ամիսներին կոֆեինի ավելցուկը կարող է ճակատագրական լինել ապագա երեխայի համար, որովհետեւ ազդում է սաղմերի ամրացման վրա եւ կարող է հանգեցնել հղիության ընդհատման: Որոշ մասնագետներ համարում են, որ օրական ոչ ավելի, քան երկու բաժակ սուրճի օգտագործումը լիովին թույլատրելի է: Բայց մի մոռացեք, որ կոֆեին է պարունակվում նաեւ թեյում, գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներում, ինչպես նաւ շատ այլ մթերքներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում