• Latest news

Ամերիկացիներն ավելորդ քաշի դեմ կպայքարեն հատուկ արտածծիչի օգնությամբ (ֆոտո)

15 հունիսի, 2016  18:10

Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության ամերիկյան գործակալությունը (FDA) հավանություն է տվել ավելորդ քաշի դեմ պայքարի համար նոր սարքի կիրառմանը: Այն սնունդն անմիջապես ստամոքսից արտածծում է հատուկ խողովակի միջոցով: 

Սարքը ստամոքսում տեղադրված հատուկ խողովակի միջոցով արտածծում է սնունդը` դրանով մարդուն ազատելով ավելորդ կալորիաներից: Սարքը սկսում է աշխատել սննդի ընդունումից մոտավորապես 30 րոպե անց, հիվանդին ազատելով ստամոքսի պարունակության   30 տոկոսից: Այդ ամբողջ պարունակությունը խողովակով անմիջապես զուգարան է գնում: 

Սարքի էությունն այն է, որ այն սնունդը հեռացնում է մինչեւ օրգանիզմի կողմից ներծծվելը, հենց դա էլ մարդուն ազատում է ավելորդ քաշ հավաքելուց:  Սարքը ստեղծված է սկավառակ հիշեցնող փականից, որը տեղադրվում է մարմնի արտաքին կողմից եւ աշխատում է որպես պոմպ: Առաջին փուլում վիրաբույժները հիվանդի մարմնում տեղադրում են խողովակը եւ այն միացնում են փականին: Սննդի ընդունումից հետո հիվանդն ինքն է տեղադրում լրացուցիչ արտաքին կոննեկտորը, որպեսզի խողովակը կենդանանա եւ սկսի գործել: 

Դրանից հետո փականը բացվում է եւ ստամոքսի պարունակությունը սկսում է խողովակով  դանդաղ դուրս հոսել ուղիղ դեպի զուգարան: Ակտիվացումից հետո սարքին մոտավորապես 10 րոպե է անհրաժեշտ հիվանդի սնունդը դուրս քաշելու համար: Դա եւս մի սարք է, որը ստեղծվել է միլիոնավոր ամերիկացիների` ավելորդ քաշի եւ ճարպակալման դեմ պայքարի համար, որոնք չեն կարողանում նիհարել ավելի ավանդական մեթոդիկաների օգնությամբ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll