Լյարդի մետաստազները կարող են առաջանալ տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում, երբ այլ օրգանի ուռուցքը տարածվում է լյարդի վրա: Բուժման մարտավարությունը կախված է օջախների քանակից և դրանց վրա տեղային ներգործելու հնարավորությունից: Եթե մետաստազները շատ են, հիվանդին, որպես կանոն, նշանակվում է քիմիաթերապիա: Այնուամենայնիվ, օջախների փոքր քանակի դեպքում կարող են կիրառվել վիրահատական հեռացում, ռադիոհաճախային աբլացիա կամ ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիա:
Ինչպես նշում է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ճառագայթային թերապիայի ծառայության ղեկավար Սերգեյ Գոլուբը, վերջին մեթոդի առավելություններից մեկը բարձր ճշգրտությամբ ուռուցքային օջախների վրա ազդելու հնարավորությունն է՝ առանց վիրահատական միջամտության: Միջամտությունը չի պահանջում անզգայացում կամ ցավազրկում և կարող է կիրառվել նաև այն հիվանդների նկատմամբ, որոնց վիրահատությունը հակացուցված է ուղեկցող հիվանդությունների պատճառով: Բացի այդ, այս մեթոդը թույլ է տալիս բուժել տեղային ազդեցության այլ տեսակների համար դժվարհասանելի լյարդի հատվածներում գտնվող օջախները:
Մանրամասները՝ վիդեոռեպորտաժում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day