Այն բանից հետո, երբ «Վագա Ֆարմ» դեղ ներմուծող ընկերությունը նվազեցրել է մի շարք դեղերի մեծածախ գները, մնացած ներկրողները եւս նվազեցրել են գները իրենց մանրածախ հաճախորդներին չկորցնելու համար, հայտնել են NEWS.am Medicine-ի աղբյուրները: Հիշեցնենք, որ անցած շաբաթ նախ բոլոր ընկերություններն իջեցրին գները, հետո մյուսները բարձրացրեցին, իսկ «Վագա Ֆարմ»-ը պահպանեց իջեցված գները:
Փաստացիորեն ներմուծող ընկերությունների միջեւ ներկայումս լուրջ պայքար է ծավալվել մանրածախ առեւտրով զբաղվողների համար: Բայց կբերի դա արդյոք դեղերի մանրածախ գնի շոշափելի նվազման, թե դա ուղղակի շուկայի ներքին վերաձեւում կլինի, ահա թե որն է հիմնական հարցը:
Ներմուծող ընկերությունների մեծամասնությունը նաեւ դեղատների ցանց ունի, բայց հիմնական եկամուտը նրանք ստանում են մեծածախ առեւտրից: Մեծածախ գների նվազմանը զուգահեռ նրանք կարող են փորձել անփոփոխ պահել մանրածախ գները, որպեսզի իրենց ցանցային դեղատների միջոցով մասնակիորեն փոխհատուցեն կորուստները:
Արժե նշել, որ հանրապետությունում ընդհանուր առմամբ մոտ 1500 դեղատուն կա, դրանցից ցանցային է մոտ 350-ը: Ամենաշատ դեղատուն ունի «Ալֆա Ֆարմ» ընկերությունը, նրան հետեւում են «Նատալի Ֆարմ»-ը, «Գեդեոն Ռիխտեր»-ը, «36.6»-ը, «Վագա Ֆարմ»-ը եւ «Լեւոն եւ Լամարա»-ն: Իհարկե նման դրվածքի պարագայում ցանցային դեղատները կարող են եղանակ ստեղծել, բայց շատ բան կախված կլինի նաեւ ոչ ցանցային դեղատների գնային քաղաքականությունից: Ուղղակի պետք է հասկանալ, որ ցանցային եւ ոչ ցանցային դեղատների տերերը անհավասար պայմաններում են: Մենք արդեն գրել ենք, որ մեծածախ գնի հավելագինը մոտ 40 տոկոս է կազմում, իսկ մանրածախինը` 15-20 տոկոս: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսի վերաբաշխում տեղի կունենա այդ հավելագներում:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը որոշել է դեղատներում սեփական մոնիտորինգն անցկացնել եւ տեսնել, թե արդյոք մեծածախ գների նվազումն այժմ մանրածախ գների նվազման է հանգեցրել, ինչպես նաեւ հետեւել այն դինամիկային, որը տեղի կունենա 10-30 օրից, որովհետեւ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ դեղատներին հենց այդքան ժամանակ կարող է անհրաժեշտ լինել հին գնով ձեռք բերված դեղերի մնացորդից ազատվելու համար:
Ներքոբերյալ աղյուսակում ներկայացված են մի շարք դեղերի մեծածախ գները մինչեւ գների նվազումը եւ հետո, ինչպես նաեւ մանրածախ գները վեց ցանցային եւ մեկ ոչ ցանցային դեղատանը: Հարցումն անցկացվել է հունիսի 19-20-ին: Գները ներկայացված են դրամով։
Դեղի անվանում
Մեծածախ գինը մինչեւ էժանացումը
Մեծածախ գինը էժանացումից հետո
Դ
ե
ղ
ա
տ
ն
եր
Գեդեոն Ռիխտեր
36.6
Նատալի Ֆարմ
Ալֆա Ֆարմ
Կոմիտաս 34
Լեոն եւ Լամարա
Վագա Ֆարմ
Picovit forte tabx30
2015
1555
2400
2400
2350
2350
_
2110
1630
Varfarin tab 2.5mgx100
2451
1418
2900
2700
3540
2860
3000
2560
1490
Dexalgin tacX10
2309
1838
2700
2600
2690
2700
2500
2450
1930
No-Spa forte tabX24
1326
1076
1400
1560
1550
_
1560
1410
1130
Konkor 5mg tabx50
3148
2675
3700
3650
3670
3670
3700
3300
2810
Salbutamol tab 4mgx25
1589
1334
1800
1880
_
1850
1800
1690
1400
Աղյուսակից երեւում է, որ «Վագա Ֆարմ» ընկերությունն արդեն իջեցրել է դեղերի գներն իր դեղատների ցանցում: Տեսնենք, թե ինչ կլինի տասն օրից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում