Ստատինները կարող են բացարձակ անօգուտ լինել

21 հունիսի, 2016  23:41

Միլիոնավոր մարդիկ ամեն օր դեղորայք են ընդունում՝ սրտի աշխատանքը կարգավորելու համար, բայց որքանո՞վ է դա արդյունավետ: Մասնագետները հանգել են եզրակացության. դա զգալի օգուտ չի բերում:

Մարդիկ կարող են ամեն օր իզուր ստատիններ ընդունել, չնայած դա անում են բժիշկների խորհրդով: Իսրայելական Կլալիտի ինստիտուտի գիտնականների խոսքով, սրտի աշխատանքի կարգավորման համար նախատեսված հաբերը պետք է նվազեցնեն խոլեստերինի մակարդակը, սակայն, իսրայելցի մասնագետների կարծիքով, նման արդյունքը որեւէ կապ չունի սրտամկանի վիճակի բարելացման հետ:

Հետազոտողները վերլուծել են սրտային հիվանդություններ ունեցող 32 հազար մարդու օրգանիզմի վիճակը, որոնք խոլեստերինի մակարդակը նվազեցնող ստատիններ են նշանակել: Արդյունքում նրանք կասկածի տակ են դրել բժշկական վաղեմի տեսությունն այն մասին, որ խոլեստերինի մակարդակի նվազեցումը պաշտպանիչ գործոնի դեր է կատարում կաթվածի եւ սիրտ-անոթային այլ խնդիրների առումով:

Մասնավորապես, գիտնականները հայտնաբերել են, որ «վատ» խոլեստերինի՝ բարձրից չափավոր մակարդակի նվազման ժամանակ (70 մգ/դլ-ի եւ 100 մգ/դլ-ի միջեւ) սրտի հիվանդությունների զարգացման վտանգն իսկապես նվազում է (շուրջ 13%-ով): Սակայն խոլեստերինի նվազեցման երկարատեւ եւ ինտենսիվ փորձերի դեպքում դա անարդյունավետ է:

Այլ կերպ ասած՝ միլիոնավոր մարդիկ իզուր ստատիններ են ընդունում՝ կանոնավորապես իրենց այլ խնդիրների առաջացման վտանգի ենթարկելով, ինչպիսիք են դիաբետն ու մկաններում ցավը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում