Աղի սննդի հակման 4 քիչ հայտնի պատճառ

26 հունիսի, 2016  20:48

Շատերը կարծում են, թե աղի սննդի հակումը հղիության  «ախտանիշներից» մեկն է, բայց իրականում այդ հակումը կարող է նաեւ այլ պատճառներ ունենալ, որոնց մասին քչերն են լսել:  

1. Հանքանյութերի պակասը

Եթե Դուք անընդհատ աղի սնունդ եք ուզում, գուցե հանքանյութերի պակաս ունեք, մասնավորապես` կալցիումի եւ կալիումի: Օրգանիզմում նատրիումի մակարդակի նվազման դեպքում եւս աղի մթերքի հակում է առաջանում: Նատրիումի նվազում սովորաբար դիտարկվում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության պարագայում ավելցուկային քրտնարտադրության դեպքում: 

2. Ջրազրկում

Ջրազրկման վիճակում օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք ունի էլեկտրոլիտային բալանսը պահպանելու համար: Այդ պատճառով եթե Դուք շատ եք աղի սնունդ ուզում, նախ փորձեք ջուր խմել. գուցե դա վերականգնի էլեկտրոլիտային բալանսը եւ աղի անհրաժեշտություն այլեւս չլինի: 

3. Թոշնած մակերիկամներ

Աղի հանդեպ ուժեղ հակման եւս մեկ պատճառ կարող է լինել մակերիկամային գեղձերի ցածր արտադրողականությունը: 

4. Սթրես

Սթրեսի վիճակում գտնվող մարդկանց մոտ հաճախ աղի մթերքի պահանջ է առաջանում: Հարցն այն է, որ սթրեսի պատճառով մենք շատ նատրիում ենք կորցնում եւ օրգանիզմը ցանկանում է վերականգնել այդ կորուստը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում