Հայաստանում այս տարի արձանագրվել է սնկից թունավորման 12 դեպք

1 հուլիսի, 2016  18:12

Հանրապետությունում այս տարի արձանագրվել է սնկից թունավորման 12 դեպք` 21 տուժածով, որից 8-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են: Մահվան ելք չի արձանագրվել:

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման  9 դեպք՝ 11 տուժածով, որից 3-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ: Մահվան ելք չի արձանագրվել: 

Թունավորման դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում: Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, որոնց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`

չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անծանոթ եւ անհայտ ծագման սունկ չհավաքել ավտոճանապարհների եւ երկաթգծերի մոտակայքում աճած սնկերը, քանի որ թունավոր նյութերը կուտակվում են սնկում, որը օգտագործման համար դառնում է ոչ պիտանի սննդում չօգտագործել հում սունկ սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի հղի կանանց, կերակրող մայրերին եւ երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում