Բրիտանական Daily Mail թերթը հրապարակել է այն խմիչքների, սննդի եւ նախուտեստների ցանկը, որոնք երկու անգամ ավելի շատ շաքար են պարունակում, քան օրական խորհուրդ տրվող չափն է:
Ըստ պարբերականի՝ կարամելով Starbucks Frappuccino-ի մեկ շիշը պարունակում է 11 թ. գ. շաքար, իսկ Կոկա-Կոլայինը եւ Պեպսի-կոլայինը՝ 9 թ.գ.:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական 6 թ.գ. շաքարավազից ավել չօգտագործել:
ԱՀԿ-ն կրճատել է շաքարի օգտագործման նորման http://med.news.am/arm/news/1070/ahk-n-krtchatel-e-shaqari-ogtagortsman-norman.html
Բժիշկներն ասում են, որ այդ կանոնին հետեւելը կարեւոր է ճարպակալումից, սրտի եւ այլ լուրջ հիվանդություններից խուսափելու համար, քանի որ շաքարն այնքան վտանգավոր է, որքան ծխախոտը:
Action on Sugar խումբը, որը պայքարում է շաքարավազի օգտագործման դեմ, սպառողների համար ստեղծել է մթերքների սեփական աղյուսակը:
Օրինակ՝ Մարսի բատոնը (51գ) պարունակում է 8 թ. գ. Շաքար, Red Bull-ի ամանը՝ 7, իսկ Muller Crunch Corner ելակի տորթը եւ Innocent կոկտեյլը՝ 6:
Շաքարի վնասակարության վերաբերյալ բանավեճերը շարունակվում են, առողջապահության ոլորտի ղեկավարները նախազգուշացնում են՝ երեխաներին ընդհանրապես պետք չէ գազավորված ըմպելիքներ տալ, որովհետեւ դրանք շաքարի վտանգավոր քանակություն են պարունակում:
«Ավելացված շաքարը բացարձակ անպետք է, այն նպաստում է ճարպակալման, II տիպի դիաբետի եւ կարիեսի առաջացմանը»,- զգուշացնում է լոնդոնցի սրտաբան Գրեմ ՄաքԳրեգորը:
Նոր առաջանորդող սկզբունքները նախքան վերջնական տարբերակի թողարկումը գիտնականների եւ բժշկական փորձագետների քննարկմանն են դրված: Բայց բժշկության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ սննդամթերք արտադրողները պետք է արմատապես փոխեն իրենց արտադրանքը:
Բժիշկ-լեյբորիստների միության մամլո քարտուղար Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ իր կուսակցությունը քննարկում է մանկական սննդի մեջ շաքարավազի, ճարպերի եւ աղի օգտագործման առավելագույն չափի սահմանումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում