Կաթվածի դեպքերի 90 տոկոսը կարելի է կանխել. գիտնականներ

19 հուլիսի, 2016  22:12

McMaster University-ի գիտնականները նույնականացրել են վտանգի 10 գործոն, որոնք պատասխանատու են կաթվածի դեպքերի 10-ից 9-ի առաջացման համար: Այդ գործոններից շատերը կարելի է կանխել, պնդում են գիտնականները:

Հետազոտությունը, որին մասնակցել է 22 երկրի մոտ 6000 բնակիչ, ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության մեծացումը կարող է 36 տոկոսով կրճատել կաթվածի առաջացման վտանգը, սննդակարգի փոփոխությունը՝ 19 տոկոսով, իսկ ծխելուց հրաժարվելը՝ 12 տոկոսով: Արյան ճնշման նվազումը կաթվածի հավանականությունը համարյա կրկնակի կկրճատի՝ 48 տոկոսով: Կաթվածի առաջացմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպես՝ քաշի ավելացումը, սթրեսը, շաքարախտը, ալկոհոլի օգտագործումը, սրտի հետ կապված խնդիրները: Այս գործոններից ազատվելը կարող է զգալիորեն նվազեցնել կաթվածի հավանականությունը:

Հետազոտողները գտնում են, որ կաթվածի հավանականությունը նվազեցնելու համար պետք է տարբեր ռազմավարություն կիրառել, որոնց ընտրությունը կախված է երկրից եւ նրանից, թե ռիսկի որ գործոնն է գերակայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում