Իսպանիայում «շապիկով» երեխա է ծնվել

12 օգոստոսի, 2016  10:33

Իսպանիայում կինը ամնիոտիկ թաղանթով երեխա է ունեցել։ Նման դեպք գրանցվում է 80 հազար ծնունդից մեկի դեպքում, հայտնում է DailyMail–ը։

Երեխան լույս աշխարհ է եկել իր երկվորյակից մի քանի րոպե հետո, որը ծնվել էր առանց պաշտպանիչ թաղանթի։

Սովորաբար ամնիոնը պատռվում է կամ ծակվում ծննդաբերության ու կեսարյան հատման ժամանակ։ Սակայն երբեմն թաղանթի  մի մասը կամ այն ամբողջական կպչում է երեխային եւ նրա հետ դուրս գալիս։ Այս երեւույթն էլ կոչվում է «շապիկով ծնվել»։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում