Երիտասարդ բրիտանացին քիչ էր մնում` ողջ-ողջ այրվեր դեղերի նկատմամբ ալերգիայի պատճառով

12 օգոստոսի, 2016  23:52

21-ամյա երիտասարդ տղամարդ Քրիստոֆեր Վուլը անգլիական Բիրմինգեմից ողջ-ողջ այրվել է այն բանից հետո, երբ բախվել է էպիլեպսիայի բուժման դեղամիջոցին մղձավանջային ալերգիկ հակազդեցությանը:  Ընդ որում, բժիշկները նրան նման դեղ չէին նշանակել:

Տրամադրության կայունացման համար լամոտրիջին դեղամիջոցի ընդունումից  10 օր անց նրա մարմինը ծածկվել է արյունահոսող պղպջակներով: Քրիստն այդ դեղամիջոցի դեղատոմս չէր ստացել, այն օգտագործվում է երկբեւեռ խանգարման եւ էպիլեպսիայի դեմ, սակայն ինքնուրույն որոշել է  ընդունել այն:  Լամոտրիջինի կողմնակի հետեւանքների թվին է պատկանում մաշկային ցանը, հենց այդ պատճառով բժիշկները սկզբում այդ դեղամիջոցները նշանակում են  ցածր չափաբաժիններով` հիվանդների վրա դեղի ազդեցությունը ստուգելու համար: 

Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել եւ բժիշկները նրա մոտ Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ են հայտնաբերել` մաշկի հազվագյուտ, կյանքին սպառնացող խանգարում, որն իրենից ներկայացնում է ալերգիկ հակազդեցություն դեղամիջոցներին կամ վարակին: Որոշ ժամանակ անց Քրիստոֆերի օրգանները  մեկը մյուսի հետեւից դադարեցին գործել եւ բժիշկները ստիպված եղան պայքարել բարդությունների մի ամբողջ շարքի դեմ: Ինչ-որ պահի հիվանդն ընդհանրապես դադարեց շնչել: 

Բարեբախտաբար բժիշկներին այնուամենայնիվ հաջողվեց կայունացնել հիվանդի վիճակը, իսկ որոշ ժամանակ անց նա վերականգնեց առողջությունը: 

Ի սկզբանե ամեն ինչ սկսվել էր գրիպ հիշեցնող ախտանիշներից: Հետո տղայի դեմքը եւ աչքերը այտուցվեցին, բերանի շուրջ առաջին արյունալի պղպջակները հայտնվեցին եւ շուտով դրանցով ծածկվեց ամբողջ մարմինը: Որոշակի պահի Քրիստոֆերը տեսողությունը կորցրեց, եւ շտապօգնությունը նրան անմիջապես վերակենդանացման բաժանմունք հասցրեց: Բժիշկները երիտասարդ մարդու մոտ մարմնի   40 տոկոս այրվածքներ ախտորոշեցին: Քրիստոֆերը վերհիշում է, որ որդու մաշկն այնպես էր թափվում, ասես նրան ողջ-ողջ այրել էին: Այժմ տղայի ընտանիքը ցանկանում է նրա պատմության օրինակով պատմել այն մասին, թե ինչ վտանգավոր է նման դեղամիջոցներ ընդունելն առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում