Առողջ մարդկանց եւ երեխաներին չի կարելի Coca Cola Zero խմել. հայ փորձագետ

13 օգոստոսի, 2016  15:27

Չի կարելի շոգին ձմերուկը եւ սեխը արեւին թողնել. ինքնաթունավորում է տեղի ունենում: Այդ մասին օգոստոսի 13-ի մամուլի ասուլիսին հայտնել է  «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Մելիտա Հակոբյանը:

Դրանից խուսափելու նպատակով, նրա խոսքով, հովանոցներ են օգտագործում: Դա, Մելիտա Հակոբյանի խոսքով, ինչ-որ չափով չեզոքացնում է արեւի վնասակար ճառագայթները:  

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից` «Հայաստանի սպառողների ազգային միություն» հասարակական կազմակերպության անդամ Միլետա Արիստակեսյանն իր հերթին ընդգծել է, որ Coca Cola Zero ըմպելիքում քաղցրացուցիչներ են պարունակվում, որոնք նախատեսված են դիաբետով հիվանդների համար: Առողջ մարդկանց եւ մանավանդ` երեխաներին, հավելել է նա, դա չի կարելի խմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում