Ոտնաթաթերի այրոցի 8 պատճառ

14 օգոստոսի, 2016  13:39

Բախվե՞լ եք ոտնաթաթերի այրոցի զգացողության հետ: Ներկայացնենք այդ տհաճ խանգարման  8 պատճառ:

1. B12 վիտամինի պակաս

Քչերը գիտեն, որ B12 վիտամինի պակասն առաջացնում է ոտնաթաթերի թմրածություն եւ ծակծկոց, նաեւ ձեռքերի: Որոշ բարձիթողի դեպքերում օրգանիզմում այս վիտամինի պակասի հետեւանքով կարող են քայլելու դժվարություններ առաջանալ: Ահա թե ինչու է կարեւոր B12 վիտամինի մակարդակի թեստ անցնելը եւ պակասը լրացնելը:

2. Շաքարախտ

Շաքարախտը տարեց մարդկանց մոտ նեյրոպատիայի ամենատարածված պատճառն է: Շաքարախտով հիվանդները հաճախ են բողոքում ոտնաթաթերի այրոցի ուժեղ զգացումից: Նման դեպքերում նրանց կօգնեն տվյալ հիվանդության բուժման մեծ փորձ ունեցող բժիշկները:

3. Ալկոհոլամոլություն

Ալկոհոլամոլությունը համարվում է նեյրոպատիայի տարածված եւս մեկ պատճառ, քանի որ սպիրտային խմիչքները վնասում են նյարդային հյուսվածքները:

4. Որոշակի դեղեր

Որոշ դեպքերում ոտնաթաթերի այրոցի զգացման պատճառ են որոշակի հիվանդությունների համար նախատեսված դեղերը: Օրինակ՝ այդպիսի կողմնակի էֆեկտներ են առաջացնում թոքախտի դեմ դեղամիջոցները, քիմիաթերապիայի դեղերը եւ քաղցկեղի բուժման այլ միջոցները:

5. Երիկամային քրոնիկական հիվանդություն

Ոտնաթաթերի այրոցն ուղեկցում է երիկամների քրոնիկական հիվանդությանը, եւ հեմոդիալիզ ստացող հիվանդները բավական հաճախ են հայտնում այդ զգացման մասին:

6. ՄԻԱՎ/ՁԻԱՀ

ՄԻԱՎ-ը կարող է ձեռքերի եւ ոտնաթաթերի ծակծկոցի եւ այրոցի զգացում առաջացնել, որը հայտնի է որպես ծայրանդամային նեյրոպատիա:

7. Անեմիա

Բժիշկներն զգուշացնում են, որ B12 վիտամինի պակասից բացի, մեկ այլ օգտակար նյութի պակասը եւս օրգանիզմում պատասխանատու է  ոտնաթաթերի այրոցի համար: Խոսքը երկաթի պակասի մասին է:

8. Լայմի հիվանդություն

Այս հիվանդությունը հարուցում են միջատների խայթոցը, վարակված կենդանու կամ նույնիսկ ընտանի կենդանիների թքի հետ շփումը: Լայմի հիվանդության ախտանշաններից մեկը ձեռքերի եւ ոտնաթաթերի այրոցի զգացումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում