5 բան, որոնք սպանում են ուղեղի բջիջները

15 օգոստոսի, 2016  18:33

Մարդու ուղեղը մարմնի ամենաբարդ եւ կարեւոր օրգաններից մեկն է հանդիսանում եւ որակյալ պրոֆիլակտիկայի կարիք ունի: Փորձագետները նշել են 5 բան, որոնք դանդաղորեն սպանում են ուղեղի բջիջները: 

Ծխելը

Ծխախոտի ծխում ածխաթթու գազ կա: Այն պոտենցիալ առումով մահացու վտանգ է ներկայացնում, որովհետեւ միանում է արյան գեմերին եւ թույլ չի տալիս թթվածին տեղափոխել դեպի այլ օրգաններ, ներառյալ արյունը: Ուղեղում թթվածնի պակասը սպանում է նրա բջիջները, ընդգծում են գիտնականները: 

Ալկոհոլը

Rutgers University-ի փորձագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլային ըմպելիքների նույնիսկ չափավոր օգտագործումը   (ավելի շատ հանգստյան օրերին, ավելի քիչ` աշխատանքային) վնասում է հասուն ուղեղի կառուցվածքային ամբողջականությունը եւ մոտավորապես 40 տոկոսով կրճատում է նրա բջիջների արտադրությունը:   

Թունաքիմիկատներ

Գրեթե բոլոր բանջարեղեններն ու մրգերը, որոնք այսօր գնում ենք խանութներից, մեծ քանակությամբ թունաքիմիկատներ են պարունակում: Հայտնի է, որ այդ նյութերն ազդում են ուղեղի բջիջների վրա եւ նույնիսկ նեյրոնների մահ են առաջ բերում: 

Վնասակար արտանետումներ

Թոքերի հիվանդությունների բուժման ոլորտի փորձագետները պնդում են, որ վտանգավոր արտանետումները շնչուղիների կայուն բորբոքում են առաջ բերում, ինչը հանգեցնում է բջիջների մահվան այնտեղ հասցվող թթվածնի պակասի պատճառով: 

Քնի մեջ օբստրուկտիվ ապնոե

Քնի տվյալ խանգարումը ուղեղի բջիջների մահվան է հանգեցնում դարձյալ թթվածնի պակասի պատճառով: Քնի մեջ շնչառության խանգարման դեպքում ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում առողջության պահպանման եւ բջիջների կենսունակության համար: 

Նշենք, որ գրեթե բոլոր վերոհիշյալ գործոնները փոփոխելի են, այսինքն մարդն ի վիճակի է զգալիորեն նվազեցնել դրանց արտահայտվածությունը կամ էլ ամբողջությամբ ազատվել դրանից` այդպիսով պաշտպանելով իր ուղեղի առողջությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում