• Latest news

Տղամարդիկ սկսել են մեծացնել սեռական անդամի ոչ թե երկարությունը, այլ` լայնությունը

15 օգոստոսի, 2016  23:46

Երկար ժամանակ շատ տղամարդիկ հնարավորություն էին փնտրում` մեծացնելու սեռական անդամի երկարությունը, որովհետեւ համարում էին, որ իրենք չեն բավարարում զուգընկերներին:  Սակայն այսօր տրամադրությունները փոխվում են եւ ուժեղ սեռի ներկայացուցիչները գեղեցկության կլինիկաներ են գնում սեռական անդամի լայնության, ոչ թե երկարության ավելացման ներարկումների համար: 

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Sexual Medicine ամսագրի կողմից, ցույց է տալիս, որ սեռական անդամի լայնության մեծացումը, տղամարդկանց կարծիքով, ոչ միայն մեծացնում է անդամի արտաքին գրավչությունը, այլեւ կանանց կողմից բավարարվածության աստիճանը: Հետազոտության հեղինակները, որոնք աշխատում են Մեքսիկայի գեղեցկության կլինիկաներից մեկում, ընդգծում են, որ նման ծառայությունների համար իրենց դիմող հիվանդների թիվը կայուն կերպով աճում է ամեն տարի: 

«Աշխարհի բոլոր երկրներից մեզ մոտ հիվանդներ են գալիս, որոնք ցանկանում են մեծացնել իրենց սեռական անդամի տրամագիծը, ասում է բժիշկ Լուիս Կասավանտեսը:  Այն կարծիքը, թե «որքան մեծ, այնքան լավ», դուրս չի գալիս տղամարդկանց գլխից:  Մեր չբավարարված հիվանդների սեռական անդամի միջին վիճակագրական երկարությունը   9,2 սմ է կազմում, իսկ կորագիծը` 9,3 սմ: Այդ թվերը գրեթե ամբողջությամբ համընկնում են այն ցուցանիշների հետ, որոնք նորմա են համարվում բժշկական գրականության մեջ»:

Անմիջապես պրոցեդուրայի ընթացքում բժիշկը գելային լուծույթը մտցնում է սեռական օրգանի եւ մաշկի արանքը: Ներարկումները կազմված են պոլիմեթիլմետակրիլատային միկրոգնդերից   (ՊՄՄԱ)` մաշկային ֆիլերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll