Սեքս թե՞ սնունդ, ո՞րն է ավելի մեծ հաճույք պատճառում մարդուն

18 օգոստոսի, 2016  23:43

Market Probe International հետազոտական ընկերության փորձագետները Havas Worldwide գովազդային գործակալության հետ համատեղ որոշել էին պարզել, թե ո՞րն է կարևոր տղամարդկանց և կանանց համար. համեղ ընթրի՞քը, թե՞ սեքսը: Հետազոտության արդյունքները հրապարակվեցին Men’s Health ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել էին երկու սեռից մոտ12 հազար մարդ` աշխարհի տարբեր երկրներից: Հարցման ընթացքում տղամարդկանց և կանանց տրվել էր հարց այն մասին, թե արդյո՞ք նրանց հաճույք է պատճառում սնվելու ընթացքը:  Պարզվել է, որ երկու սեռերի ներկայացուցիչների համար էլ սնունդը ոչ պակաս հաճույքի աղբյուր է, քան սեքսով զբաղվելը: Հետազոտության երկրորդ փուլում մասնակիցներին առաջադրվել է երկընտրանք. ընթրելու՞ գնալ ռեստորանում, թե՞ անցկացնել սիրո բուռն գիշեր…:

Արդյունքները տպավորել էին հետազոտողներին: Հարցված կանանց գրեթե կեսը (42%) նախապատվությունը տվել էր ուտեստ ըմբոշխնելուն: Տղամարդկանց մեջ եւս քիչ չէին եղել նրանք, ովքեր գերադասել էին որկրամոլությունը: Ընթրիք ընտրել էին հարցված տղամարդկանց 26%-ը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում