Ինչպե՞ս ու ինչո՞ւ է քնի պակասը վատացնում հիշողությունը

26 օգոստոսի, 2016  12:16

Շատերն էլ լսել այն մասին, որ քնի պակասը բացասաբար է ազդում հիշողության վրա, բայց առայսօր այդ ազեցության ճշգրիտ մեխանիզմները անհայտ էին: Հիմա University of Groningen (Նիդեռլանդներ) եւ University of Pennsylvania (ԱՄՆ) գիտնականները համատեղ հետազոտության ժամանակ պարզել են, թե ինչպես է կատարվում հիշողության կորուստը քնի պակասի դեպքում:

Նրանք առաջին անգամ փորձ են արել մկների վրա, որը ցույց է տվել, որ հինգժամյա քնի պակասը հանգեցնում է հիպոկամպուսի նեյրոնների միջեւ ազդանշանի կորստի (ուղեղի այն մասը, որը պատասխանատու է սովորելու ու հիշողության համար):

«Ակնհայտ է, որ քունը կարեւոր դեր ունի հիշողության հարցում, կարճատեւ քունը օգնում է պահպանել կարեւոր հիշեղությունները: Սակայն այդքան էլ պարզ չէ, թե քնի պակասը ինչպես է ազդում հիպոկամպուսի համապատասխան գործառույթների վրա», - պարզաբանել է գիտական աշխատության հեղինակներից մեկը Ռոբերտ Հավեկեսը:

Գիտնականները ենթադրել են, որ խնդիրը կարող է լինել սինապսներում՝ կառույցներ, որոնք նեյրոններին թույլ են տալիս ազդանշաններ փոխանցել իրար: Այդ հիպոթեզը ստուգելու համար նրանք ուսումնասիրել են, թե քնի կարճաժամկետ պակասը ինչպես է ազդում մկների ուղեղի դենդրիտների վրա:

Գիտնականները նախ օգտագործել են Գոլջիի մեթոդը, որպեսզի գնահատեն դենդրիտների երկարությունը ու դրանց վրայի աճուկների քանակը, որոնց օգնությամբ ստեղծվում են սինապտիկ միացություններ, որոնք նյարդային ազդակներ են փոխանցում: Հայտնաբերվել է,ո ր եթե մկների օրգանիզմը 5 ժամյա քնի պակաս է ունեցել, ապա հիպոկամպուսի Ca1 շրջանում այդ երկու չափանիշների թվային արտահայտությունը զգալիորեն կրճատվել է՝ դենդրիտները ավելի կարճ են եղել, աճուկներն էլ՝ ավելի քիչ: Հետո գիտնականները եւս մեկ փորձ են արել, թույլ տալով մկներին քնել երեք ժամ, ինչը բավարար է համարվում ուղեղի գործառույթները վերականգնելու համար: Իրոք դրա արդյունքում մկների դենդրիտային կառուցվածքը նմանվել է այն մկների ուղեղի կառուցվածքին, որոնց հետ նման փորձեր չեն կատարվել

Հաջորդ փուլում գիտնականները հետազոտել են, թե ինչպես է քնի պակասը արտահայտվում մոլեկուլյար մակարդակում: Նրանք պարզել են, որ դենդրիտային կառուցվածքի փոփոխության համար պատասխանատու է կոֆիլին սպիտակուցը, որը քչացնում կամ լրիվ ոչնչացնում է դենդրիտային աճուկները: Հետագա փորձերը ցույց են տվել որ քնի պակաս ունեցող մկների ուղեղում այդ սպիտակուցի արգելափակման դեպքում բոլոր բացասական էֆեկտները վերացել են:

Գիտնականները ամփոփել են, որ հիմա արդեն իրենց համար հասկանալի է, թե ինչպես է աշխատում հիշողության կորստի մեխանիզմը քնի պակասի դեպքում ու ինչպես կարելի է դրանից խուսափել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, թե որքան կարեւոր է քունը մեր օրերում ՝ նույնիսկ ժամանակակից կյանքի արագ տեմպերի պայմաններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում