Ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ եւ այս կամ այն վարժությունները կատարելիս սխալների հետեւանքով ոտքերի վնասվածքներից շատերը կարելի կանխել, եթե հետեւեք մի քանի պարզ խորհուրդների:
1. Երբեք բաց մի թողեք նախավարժանքը
Ցանկացած ֆիզիկական վարժություններից առաջ խորհուրդ է տրվում նախավարժանք կատարել, որի մասին շատերը, նույնիսկ փորձառու մարզիկներն են երբեմն մոռանում: Նախավարժանքն օգնում է սիրտը եւ վերջույթները նախապատրաստել սպասվող ծանրաբեռնվածությանը, իսկ առանց դրա վնասվածք ստանալու հավանականությունը զգալիորեն մեծանում է: Այդ պատճառով երբեք բաց մի թողեք նախավարժանքը, եթե նույիսկ ձեզ թվում է, որ լավ մարզավիճակում եք եւ առանց դրա լիովին կհաղթահարեք ծանրաբեռնվածությունը:
2. Ճիշտ մարզակոշիկ ընտրեք
Եթե վազքով եք զբաղվում, գնեք վազքի համար նախատեսված մարզակոշիկներ, այլ ոչ թե «ունիվերսալ»: Նույնը վերաբերում է աերոբիկային, ծանրաբեռնվածության կամ սրտի վարժություններին: Հատուկ մարզակոշիկները ոտքերը պաշտպանում են անհրաժեշտ պահերին եւ օգնում են խուսափել ավելորդ վնասվածք ստանալուց: Այսօր սպորտային խանութներում առաջարկվում է տարբեր մարզաձեւերի մարզակոշիկների մեծ ընտրանի, եւ այդպիսի մարզակոշիկները չարժե անտեսել:
3. Մի՛ ջանացեք չափից ավելի
Նոր-նոր սպորտով կանոնավոր մարզվել սկսողներից շատերը, հաճախ ավելի շատ են մարզվում, քան կարելի է եւ պետք է: Մինչդեռ արագ արդյունքի հասնելու ցանկությունը կարող է ոչ միայն ոտքերի ցավի, այլեւ այլ ծանր վնասվածքների պատճառ դառնալ: Սկսեք ոչ մեծ ծանրաբեռնվածությունից, այնուհետեւ աստիճանաբար մեծացրեք այն. դա կօգնի խուսափել շատ ու շատ բարդություններից:
4. Տաք ցնցուղ ընդունեք
Մարզումներից հետո տաք ցնցուղը կօգնի մկանների թուլացմանը եւ արյան շրջնառության լավացմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում