✕

Ինչպես կանխել գլխացավերը

15 մարտի, 2014  15:50

Աշխարհի բնակչության 90%-ը գլխացավ ունի: Գլխացավի առավել տարածված տեսակը լարվածության գլխացավն է՝ գլխում սեղմման թեթեւ զգացում, որը սովորաբար կապված է պարանոցի անհարմար դիրքի հետ: Գլխացավի մեկ այլ տեսակ է միգրենը, որի դեպքում ցավն ինտենսիվ եւ կրկնվող է լինում: Գլխացավից խուսափելու շատ բնական միջոցներ կան: Fox News-ն առաջարկում է.

Հանգիստ

«Գլխացավերը հաճախ նշան են, որ օրգանիզմը հանգստի կարիք ունի,- ասում է Գլխացավերի ամերիկյան միության նախագահ Էլիզաբեթ Լոդերը:- Շատերը չափազանց զբաղված են հանգստանալու համար, բայց  վարագույրները փակելու, պառկելու եւ թուլանալու համար10 րոպե գտնելը, երբ գլուխը նոր-նոր է սկսել ցավել, շատ ավելի ձեռնտու է, քան ամբողջ օրը մնալ անգործունակ, երբ գլխացավն ուժեղանա»:

Մասնատված սննդակարգ

Գլուխը կարող է ցավել երկար ժամանակ քաղցած մնալու հետեւանքով, երբ արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ ընկնում է: Եթե խնդիրն այդ է, ապա սնվելով կարելի է կանխել գլխացավը: Մագնեզիումով հարուստ ուտելիքներ օգտագործեք՝ սպանախ, տոֆու (ճապոնական սոյայի կաթնաշոռ), ձիթապտղի յուղ, արեւածաղկի եւ դդմի սերմեր:

Սառը թրջոցներ ճակատին

Սառը խոնավ թրջոցը ճակատին կամ աչքերին՝ հարմարավետ պառկեք, դա ժամանակավորապես կթեթեւացնի կամ կարող է նույնիսկ ամբողջովին վերացնել ցավը:

Տաք ցնցուղ ընդունեք

Երբեմն տաք ջրի շիթը կարող է օգնել վերացնել գլխացավը, հատկապես՝ եթե այն կապված է մրսածության կամ քթանցքերի խցանման հետ, այդ դեպքում ջուրը եւ տաք օդը կմաքրեն քթի անցուղիները:

Մերսում

Գլխացավի բուժման փորձված միջոցներից մեկը մնում է ամենապահանջվածը, ասում է բժիշկ Լոդերը: Իրականում, մատների ծայրերով ցանկացած թեթեւ հպումները կարող են թեթեւացնել ցավը:

Ակուպունկտուրա

Ըստ չինական ավանդական բժշկության՝ եթե բութ մատի ու ցուցամատի միջեւ մի կետ սեղմել, ցավը կարող է թուլանալ: Պարզապես սեղմեք երկու մատների մեջտեղի հատվածը՝ մյուս ձեռքի նույն երկու մատներով եւ 5 րոպե մերսեք շրջանաձեւ շարժումներով, հետո փոխեք ձեռքերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում