4 գաղտնիք, որոնք կօգնեն մինչեւ 100 տարի ապրել

6 սեպտեմբերի, 2016  14:15

Իտալական Աչչարոլի գյուղի բնակիչներն աչքի են ընկնում երկարակեցությամբ եւ ամուր առողջությամբ, նույնիսկ տարեց հասակում նրանց մոտ հազվադեպ են սրտանոթային հիվանդություններ, ձեռքբերովի թուլամտություն եւ խրոնիկական այլ հիվանդություններ զարգանում: Sapienza University-ի գիտնականները San Diego School of Medicine-ից հետազոտական խմբի հետ միասին հետազոտություն են անցկացնում այդ երկրում` պարզելու, թե որն է այդ մարդկանց երկարակեցության գաղտնիքը:  

Ալան Մայզելն ու իր գործընկերներն արդեն 80 մարդու են հետազոտել, որոնցից 25-ի հարյուր տարին արդեն լրացել է: Վերջերս գիտնականները հրապարակել են իրենց հետազոտությունների առաջին արդյունքները:  

Սնունդը

Իրենք` գյուղի բնակիչները համարում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքը ճիշտ սնունդն է: Նրանք հետեւում են այսպես կոչված միջերկրածովյան սննդակարգին. նրանց սննդակարգը հարուստ է բանջարեղենով, մրգերով, ձիթայուղով եւ ձկով: Նրանց խոսքով, իրենք բնական բաներ են ուտում. բանջարեղեն եւ միրգ են աճեցնում, հավ եւ ճագար են պահում, ձուկ են որսում: 

Բացի այդ, Աչչարոլիի բնակիչները շատ հազրեվարդ են ուտում, որը, ինչպես ավելի վաղ ապացուցվել էր, դրականորեն է ազդում գլխուղեղի աշխատանքի վրա: 

Բնական միջավայրը

Այն վայրը, որտեղ գտնվում է գյուղը, աչքի է ընկնում բնական լավ միջավայրով. Աչչարոլին հեռու է խոշոր բնակավայրերից եւ արտադրություններից: Հավանաբար դա եւս ազդում է գյուղի բնակիչների աողջության վրա: 

Ակտիվ կենսակերպ

Չի կարելի չնշել նաեւ ակտիվ կենսակերպը, որ վարում են այդ գյուղի բնակիչները. նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ եւ այգով, շատ են ոտքով քայլում: 

Սեքսը

Նույնիսկ տարեց հասակում գյուղի շատ բնակիչներ պահպանում են սեռական ակտիվությունը, ինչը եւս հավանաբար իր դերն է խաղում առողջության պահպանման գործում: 

Գիտնականները նկատել են, որ հետազոտության մասնակիցների մեծամասնության արյունատար համակարգի վիճակն անհամեմատ ավելի լավ է, քան այլ շրջաններից նրանց տարեկիցների եւ նույնիսկ շատ ավելի երիտասարդ մարդկանց մոտ: Առայժմ հայտնի չէ, թե ինչի հետ է կապված դա, բայց գիտնականները հույս ունեն պատասխան գտնել այդ հարցին, չէ որ այդ դեպքում Աչչարոլիի բնակիչների փորձը կարող է օգտակար լինել մնացած բոլորին: 

Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ գյուղի ամեն տասներորդ բնակիչ  100 տարուց ավելի երկար է ապրում, իսկ տղամարդկանց եւ կանանց շրջանում երկարակյացների քանակը միանման է, չնայած մնացած բոլոր բնակելի վայրերում կանայք սովորաբար տղամարդկանցից ավելի երկար են ապրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում