Ֆրանսիայում մահացել է փոխպատվաստված դեմքով առաջին կինը

6 սեպտեմբերի, 2016  18:42

Ֆրանսիայում մահացել է Իզաբել Դինուարը, որն աշխարհում առաջին մարդն է  դարձել, որին դեմքի հյուսվածքներ են փոխպատվաստվել: 

43-ամյա Իզաբելին դեմքի փոխպատվաստում էին արել այն բանից հետո, երբ նրան դաժանորեն կծել էր լաբրադորը: Վիրահատությունը կատարվել էր  2005 թվականի նոյեմբերին:

Հաղորդագրության մեջ ասված է, որ 2016 թվականի սկզբին կնոջ մոտ հյուսվածքների պոկում է տեղի ունեցել:  Figaro-ն գրում է, որ բացի այդ, կնոջ մոտ քաղցկեղի երկու տեսակ է ախտորոշվել: 

Իզաբել Դինուարը մահացել է այս ամռանը` փոխպատվաստումից  11 տարի անց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում