Քանի որ գենետիկայի բնագավառի առաջխաղացումը մեծ ազդեցություն ունեցավ քաղցկեղի բուժման հարցում, ապա սրտաբանության բնագավառի մասնագետները հույս ունեն, որ նրանք կօգնեն նաեւ սրտի կաթվածի եւ ինսուլտների կանխարգելման հարցում:
Օրինակ՝ ամերիկացիների միայն կեսն է կարողանում կարգավորել ճնշումը դեղորայքային միջոցներով:
Բայց հետազոտողները հույս ունեն, որ գենետիկական եւ այլ տեղեկությունները կարող են թույլ տալ բժիշկներին նույնականացնել կոնկրետ միջամտություններին պատասխանող հիպերտոնիայի ենթատիպերը, եւ նշանակել այդ հիվանդներին համապատասխան թերապիա, հաղորդում է Newsmax Health-ը։
Հետազոտությանն օգնում են սրտին վերաբերվող ֆրեմինհեմի 65-ամյա հետազոտության գիտնականները, ովքեր սրտային հիվանդությունների եւ այնպիսի ռիսկի գործոնների միջեւ կապ գտան, ինչպիսիք են ծխելը, բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը:
Հստակ կանխատեսել, թե ինչպես կզարգանա համագործակցությունը, հետազոտողները դեռեւս չեն կարող, բայց աշխատանքի ղեկավարները մտադիր են իրականացնել ավելի քան կես դար առաջ Ֆրեմինհեմի հետազոտության մասնակիցների միլիոնավոր արյան անալիզներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում